• Latest news

ԱՄՆ-ում կանանց շրջանում մեզոթելիոմայի մահացության զգալի աճ է նկատվում. Հետազոտություն

17 մայիսի, 2022  16:46

Վերջերս հրապարակված Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների  «Morbidity and Mortality Weekly Report» շաբաթական զեկույցում գիտնականները վերլուծել են Միացյալ Նահանգներում չարորակ մեսոթելիոմայից մահացության դեպքերը կանանց շրջանում:

Մեզոթելիոման հյուսվածքների քաղցկեղի հազվագյուտ ձեւ է, որոնք պատում են ներքին օրգանները: Մեզոթելիոմայի զարգացման հիմնական ռիսկի գործոնն ասբեստի ազդեցությունն է: Ասբեստը հանքային մանրաթել է, որը հայտնաբերվել է որոշ հին շենքերում: Մեզոթելիոմայի ենթակա են նրանք, ովքեր աշխատում են հանքարդյունաբերության, մետաղագործության եւ շինարարության ոլորտներում, սանտեխնիկայի, ջեռուցման, մեկուսացման, ատաղձագործության հետ կապված կամ էլեկտրական աշխատանքներ են կատարում, աշխատում են նավաշինական ձեռնարկություններում, որոնք սովորաբար ամենաշատն են հարաբերվում ասբեստի հետ: Ավելի հաճախ դրանք տղամարդիկ են։

Հետազոտողների խումբը կանանց շրջանում մեզոթելիոմայի հետ կապված մահվան դեպքեր են հայտնաբերել 1999-ից 2020 թթ:

Արդյունքում, հետազոտողները տեղեկատվություն են գտել ոլորտների եւ զբաղմունքների վերաբերյալ երկրի 47 իրավասություններում գրանցված չարորակ մեզոթելիոմայից մահացությունների ընդհանուր թվի 92.3 տոկոսի վերաբերյալ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանանց շրջանում մեզոթելիոմայի հետ կապված մահացությունների տարեկան թիվը զգալիորեն աճել է՝ 1999-ին 489 մահվան դեպքից մինչեւ 614 դեպք 2020-ին։ Սակայն մեկ միլիոն կնոջ հաշվով մահացության մակարդակը 1999-ին 4.83 էր կազմել, իսկ 2020-ին զգալիորեն նվազել էր մինչեւ 4.15: Ավելին, մեզոթելիոմայից մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է առողջապահության եւ սոցիալական խնամքի ոլորտներում, ինչպես նաեւ՝ տնային տնտեսուհիների շրջանում։

1999-2020 թթ. Ընթացքում չարորակ մեսոթելիոմայից մահացել է  25 տարեկան եւ բարձր տարիքի 12227 կին, ընդ որում մահերի 94.0 տոկոսը գրանցվել է որպես չարորակ մեզոթելիոմա: Դրանց թվում չարորակ մեզոթելիոմայից մահացության 90.7 տոկոսը գրանցվել է 55 տարեկան եւ ավելի բարձր տարիքի կանանց շրջանում:

Խմբի կողմից բացահայտված 21 արդյունաբերական խմբերից չարորակ մեզոթելիոմայից մահացությունների 15.7 տոկոսը գրանցվել է առողջապահության եւ սոցիալական խնամքի, 11.3 տոկոսը՝ կրթական ծառայությունների եւ 8.8 տոկոսը՝ արտադրության ոլորտում: 2020 թ. չարորակ մեզոթելիոմա որպես մահվան պատճառ նշվել է 132 կնոջ մահվան վկայականներում։ Թիմը նաեւ նշել է, որ չարորակ մեսոթելիոմայից մահացության ամենաբարձր թիվը գրանցվել է տնային տնտեսուհիների 22.8 տոկոսի, տարրական եւ միջնակարգ դպրոցի ուսուցիչների 5.6 տոկոսի եւ բուժքույրերի 4.9 տոկոսի մոտ:

Ընդհանուր առմամբ, հետազոտության արդյունքները ընդգծում են ասբեստային մանրաթելերի ազդեցության հնարավոր ռիսկի մոնիտորինգի կարեւորությունը՝ չարորակ մեզոթելիոմայից մահացության մակարդակի նվազեցման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել