• Latest news

Ինչպիսի՞ փոփոխությունները սննդակարգում կօգնեն հեռացնել ճարպը որովայնի եւ կողերի հատվածում

17 մայիսի, 2022  18:32

Եթե ​​մի քանի պարզ փոփոխություն կատարեք ձեր սնվելու ոճի մեջ, ապա կարող եք ազատվել կողերի եւ որովայնի ավելորդ քաշից, գրում է Medikforum-ը։

Կայքն առաջին հերթին նշում է շաքարավազը սահմանափակելու անհրաժեշտությունը։  Շաքարի ավելցուկային օգտագործումը որովայնի հատվածում անցանկալի ճարպի կուտակման է հանգեցնում, հատկապես՝ տարիքի հետ: Համարվում է, որ որովայնի ճարպից ազատվելու լավագույն միջոցներից մեկը շաքարի ընդունման կրճատումն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարավազը կողերի եւ որովայնի հատվածում ճարպակալման հիմնական պատճառն է։

Մարդկանց մեծամասնությունը հակված է անտեսել գիշերային ժամերին ընդունվող կալորիաների քանակը: Ինսուլինը հորմոն է, որը մարսողության արդյունքում ստեղծված գլյուկոզան տեղափոխում է ձեր բջիջներ` որպես էներգիա օգտագործելու համար, ավելի արդյունավետ է օրվա սկզբին, քանի որ մարմինն ավելի արագ է յուրացնում սնունդը: Քանի որ ինսուլինի մակարդակը նվազում է ամբողջ օրվա ընթացքում, օրվա վերջում մեծ քանակությամբ սննդի ընդունելը մեծացնում է որովայնի հատվածում ճարպի կուտակման հավանականությունը։

Ծերության ընթացքում կալորիաներին հետեւելը նույնքան կարեւոր է, որքան երիտասարդ տարիներին: Նրանց համար, ովքեր փորձում են ազատվել որովայնի ճարպից, ավելի լավ է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ ձեր մարմնին եւ հետեւել ձեր կալորիաների ընդունմանը: Երբ դուք գիտեք ընդունվող կալորիաների չափի մասին, ավելի հեշտ կլինի իմանալ՝ արդյո՞ք չափազանց շատ կալորիա եք օգտագործում, քանի որ դրանք նպաստում են ավելորդ ճարպի կուտակմանը:

Հին ու բարի կանոն է նախաճաշը բաց չթողնելը։ Փորձագետներն ասում են, որ նախաճաշն այն վառելիքն է, որն անհրաժեշտ է օրգանիզմին՝ օրվա ընթացքում աշխատելու համար: Հագեցրեք ձեր նախաճաշը բոլոր անհրաժեշտ սնուցիչներով՝ առավելագույն էներգիա ստանալու համար:

Զտված ածխաջրերը, կայունացուցիչները վերամշակված մթերքների այն բազմաթիվ օրինակներից են, որոնք վնասակար են ձեզ համար: Մյուս կողմից, ամբողջական մթերքները շատ առողջարար են։ Կարեւոր է սահմանափակել վերամշակված մթերքները եւ դրանք փոխարինել ամբողջական մթերքներով՝ լավ տեսք ունենալու եւ առողջ լինելու համար: Ամբողջական մթերքները, ինչպիսիք են հատապտուղները, տերեւավոր կանաչիները, վարսակի ալյուրը, պասային սպիտակուցը եւ նուշը, կարող են օգնել ձեզ ավելի շատ ճարպ այրել որովայնի հատվածում երկարաժամկետ հեռանկարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։