• Latest news

Մասնագետները բացատրել են ինչպես հաղթահարել տագնապն ու վախը զանգվածային սպանություններից հետո

17 մայիսի, 2022  22:48

Վերջին ժամանակներս բռնությունը շատ տարածված երեւույթ է դարձել առօրյա կյանքում։ Այս սարսափելի երեւույթի հետ մեկտեղ մեծանում են նաեւ մարդկանց վախերը, մերձավորների համար նրանց տագնապը։ Ամերիկյան CNN հեռուստաալիքը ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին զանգվածային սպանությունների մասին զրուցել է փորձագետների հետ։ Վերջիններս իրենց խորհուրդներն են տվել։

Կլինիկական հոգեբան, Հյուսիսարեւմտյան համալսարանի դոցենտ Ալեքսանդրա Սոլոմոնի խոսքով՝ անորոշության, անկայունության եւ բռնության ժամանակ վախի զգացումը նորմալ է: Նրա խոսքով՝ վախը միանգամայն նորմալ եւ սպասելի արձագանք է նման իրադարձություններին։

Մեզանից շատերը կցանկանային պաշտպանել իրենց երեխաներին լրատվամիջոցների տագնապալի վերնագրերից, սակայն հաշվի առնելով տեղեկատվությանը մեր երեխաների լայն հասանելիությունը, սա այլեւս ողջամիտ ակնկալիք չէ, ասում են փորձագետները:

Զանգվածային գնդակահարությունները կործանարար իրադարձություններ են, սակայն դրանք ընտանիքներին հնարավորություն են տալիս բովանդակալից զրույցներ վարել սոցիալական լայն խնդիրների, ներառյալ՝ անվտանգության շուրջ: Կարեւոր է նաեւ նշել, որ մեր երեխաները պետք է իրենց կարծիքն արտահայտեն եւ լսելի լինեն:

Սոլոմոնը նաեւ որոշ մտքեր է հայտնել այս ողբերգական իրադարձությունների ռասայական տարրերի վերաբերյալ։ Նա կարծում է, որ ընտանիքներում ծնողների եւ դաստիարակների խնդիրն է սթափ, ուղիղ եւ տարիքին համապատասխան խոսել ռասայական ատելության իրականության եւ վտանգի մասին:

Իր հերթին, Դոմինիկյան համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Քեթի Կասանի Ադամսը նշում է, որ կարեւոր է հիշել լավ մարդկանց մասին, որոնք զբաղվում են մեր անվտանգության ապահովմամբ:

«Հիշեցրեք ինքներդ ձեզ եւ ձեր երեխաներին, որ թեեւ մենք ամեն օր բռնության մասին հաղորդումներ ենք տեսնում, սակայն բռնության այս տեսակը համեմատաբար հազվադեպ է լինում»,- խորհուրդ է տվել մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել