• Latest news

Ստեղծվել է նոր ռոբոտացված պլատֆորմ, որն առաջարկում է թոքերի ախտորոշում եւ բուժում մեկ վիրահատության ընթացքում

18 մայիսի, 2022  11:42

UC Davis Health-ի (ամերիկյան Կոլորադո նահանգի առողջապահության համակարգ – խմբ.) բժիշկներն առաջին անգամ իրականացրել են թոքերի ախտորոշում եւ բուժում՝ օգտագործելով լիովին ռոբոտացված մոտեցում մեկ թմրեցմամբ, գրել է Medical Xpress-ը։

Այն հայտնի է ռոբոտացված բրոնխոսկոպիա անունով եւ թույլ է տալիս ախտորոշել եւ հեռացնել թոքերի ուռուցքը մեկ վիրահատության ընթացքում։ Դա նպաստավոր ազդեցություն է ունենում պացիենտների վրա։

Այն սովորաբար բավական երկար պրոցես է, ենթադրում է այցելություններ եւ բուժզննումներ տարբեր մասնագետների մոտ։

Ռոբոտացված բրոնխոսկոպիայի ժամանակ օգտագործվում է Intuitive ընկերության Ion էնդոլյումինալ պլատֆորմը։ Բարձրտեխնոլոգիական համակարգը ստեղծում է պացիենտի թոքերի եռաչափ քարտեզ  համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Հետո ծրագրային ապահովումը գեներացնում է առավել անվտանգ եւ արդյունավետ ուղին թոքերով դեպի հանգույց կամ նորագոյացություն։ Երթուղին որոշելուց հետո գերբարակ եւ գերշարժուն կատետրը ուղղվում է դեպի թոքերի նորագոյացությունը, որտեղ կատարվում են գունանշում եւ բիոպսիա։ Այս ընթացքում էնդոբրոնխիալ ուլտրաձայնի օգնությամբ կատարվում է լիմֆատիկ համգույցների բիոպսիա։ Այնուհետեւ նմուշները գնահատվում են տեղում։

Եթե պարզվում է, որ թոքի հանգույցը վաղ փուլի քաղցկեղ է, վիրաբույժների խումբը նույն ուղին օգտագործում է գունավորիչով տեղը նշելու համար եւ պատրաստվում է հեռացնել այն։ Հետո դեռ քնած պացիենտին նույն օրը կատարում են երկրորդ ռոբոտացված վիրահատությունը՝ հեռացնելով թոքի քաղցկեղը։

Վերջերս UC Davis Health-ի խումբը հայտնաբերել է 1,5 սանտիմետր չափի հանգույց պացիենտի թոքի վերին մասում, բիոպսիա է կատարել, որոշել չարորակ բջիջները եւ իներտ գունավորիչով նշել դրանց տեղը, եւ այդ ամենը՝ 45 րոպեում։ Հետո վիրաբույժ Լուիս Գոդոյը օգտագործել է Intuitive ընկերության Da Vinci ռոբոտացված համակարգը թոքի քաղցկեղի անվտանգ հեռացման համար։ Պացիենտը դուրս է գրվել ախտորոշումը կատարելուց եւ բուժվելուց 24 ժամ հետո։

«Շնորհիվ այս երկու ռոբոտացված տեխնոլոգիաների՝ մենք այժմ հնարավորություն ունենք ախտորոշել եւ բուժել պացիենտներին մեկ թմրեցմամբ։ Հետագայում, համաձայն Ազգային համապարփակ ցանցի երաշխավորությունների, կանխորոշումից մինչեւ վիրաբուժական միջամտություն եւ բուժում ժամանակը կկազմի ութ շաբաթ։ Մենք սահմանել ենք պացիենտների բուժման ինովացիոն եւ արդյունավետ նոր չափորոշիչ»,- ասել է UC Davis-ի ինտերվենցիոն թոքաբանության ծրագրի տնօրեն Չին Ֆանը։

Թոքերի քաղցկեղը ԱՄՆ-ում քաղցկեղից մահերի հիմնական պատճառն է։

2021թ.  ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների Նպատակային խումբը թարմացրել է իր երաշխավորությունները թոքերի քաղցկեղի սքրինինգի գծով, ինչթը թույլ է տվել ավելի շատ մարդկանց ընդգրկել, քան առաջ։ Նոր երաշխավորությունները խորհուրդ են տալիս ամեն տարի հետազոտվել 50-80 տարեկան մարդկանց, որոնք ունեն ծխելու ստաժ՝ տարեկան 20 տուփ, եւ որոնք ծխում են հիմա կամ թողել են ծխելը վերջին 15 տարիներին։ Որոշ գնահատականներով՝ 14,5 միլիոն ամերիկացի այժմ սքրինինգի թեկնածու է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել