• Latest news

Ի՞նչ անսպասելի ախտանշաններ կարող են մատնանշել սրտի խնդիրների մասին

18 մայիսի, 2022  16:30

Սրտի խնդիրների մասին մատնանշող ախտանշանները միշտ չէ, որ այնպիսին են լինում, ինչպիսին դուք սպասում եք, բայց եթե զգում եք, որ ինչ-որ բան այնպես չէ, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել դրանք։

Փորձագետները Eat This, Not That! տեղեկատվական պորտալին պատմել են որոշ ախտանշանների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Սրտի խնդիրների մասին մատնանշող ախտանշաններից մեկը անսովոր հոգնածությունը կարող է լինել։

«Մենք ընդհանուր հոգնածության մասին չենք խոսում, երբ ձեզ մինչեւ օրվա վերջ հոգնած եք զգում... Մենք խոսում ենք այն մասին, որ դուք կարողանում էիք բարձրանալ մեկ-երկու աստիճանահարթակների աստիճաններ, բայց հիմա դժվարությամբ եք բարձրանում մեկը կամ չեք կարողանում բարձրանալ աստիճաններով՝ խիստ հոգնածություն զգալով»,- նշել է ինտերվենցիոն սրտաբան, բժշկագիտության դոկտոր Լեսլի Չոն։

Շնչահեղձության զգացողությունը կարող է լինել սթենոկարդիայի նշան, ընդգծել են բժիշկները։

«Սթենոկարդիա» բառն իրականում նշանակում է «շնչահեղձություն», եւ երբեմն ցավ կամ ճնշվածություն կարող է առաջանալ կոկորդում։ Մարդիկ սովորաբար նկարագրում են «ճշվածության» կամ «շնչահեղձության» զգացողությունը»,- նշել է Էդինբուրգի համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դեւիդ Նյուբին։

Կրծքավանդակի ցավը՝ կապված սրտի նոպայի հետ, միշտ չէ, որ ակնհայտ է, նշել են փորձագետները։ «Մենք պետք է խորապես ուսումնասիրենք կրծքավանդակի ցավի ախտանշանները տղամարդկանց եւ կանանց մոտ՝ սրտի նոպայի հետ կապված։ Հազվադեպ է պատահում, որ այն այնքան ողբերգական է լինում, որքան կարելի է մտածել, եւ կարող է նման լինել ճնշմանը կամ այրոցին, որոնք ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում»,- նշել է բժիշկ Չոն։

Չի կարելի անտեսել նաեւ այտուցված կոճերը, քանի որ դա կարող է լինել սրտի անբավարարության նշան, բայց դա նույնպես շատ տարածված է եւ բազմաթիվ այլ պատճառներ ունի, նշել են փորձագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։