• Latest news

Բերանի խոռոչի ո՞ր տագնապալի նշանները կարող են վկայել մահացու հիվանդության մասին

18 մայիսի, 2022  17:48

Քչերն են անհամբեր սպասում ատամնաբույժի մոտ գնալուն, բայց բացի խոռոչի եւ լնդերի հիվանդության հայտնաբերումից, նա կարող է նաեւ փրկել ձեր կյանքը, գրում է Mirror-ը։

Այսպիսով, որո՞նք են այն նախազգուշական նշանները, որոնց նկատմամբ մենք պետք է ուշադիր լինենք:

Ատամնաբույժ Նիլ Սիկկիի խոսքով՝ լնդերի հիվանդություններն ու վարակները կարող են արյան շաքարի բարձր մակարդակի հանգեցնել եւ ազդել շաքարախտի զարգացման ռիսկի վրա։

Ուժեղ սթրեսը կարող է ատամները կրճտացնելու կամ սեղմելու պատճատ դառնալ: Դա կարող է հանգեցնել ծնոտի հոդերի եւ ատամնանստվածքի հետ կապված խնդիրների հանգեցնել, պարբերականին ասել է ատամնաբույժ Սյուզի Լլոյդը։

Մասնագետները նաեւ նշում են, որ եթե բերանում շատ բակտերիալ նստվածք կա, ապա բակտերիաները կարող են տարածվել մինչեւ թոքեր, վարակ առաջացնել  կամ էլ ավելի խորացնել գոյություն ունեցող հիվանդությունները, ինչպիսիք են էմֆիզեմը եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը:

Ատամնաբույժները հաճախ կարող են նաեւ պարզել՝ հիվանդը բուլիմիկ է, թե՞ ոչ՝ դատելով նրա ատամների էմալի մաշվածությունից:

Ատամների մաշվածության հստակ օրինաչափություն կարող է առաջանալ կրկնվող փսխումից, ինչը վկայում է բուլիմիայի մասին, որը նպաստում է կարիեսի առաջացմանը:

Բերանի խոցը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ ոչ պատշաճ կերպով տեղադրված ատամնաշարի, իմաստության ատամների դուրս գալու, վարակների, դեղամիջոցների, թերսնման կամ ատամները լվանալիս ստացված վնասվածքների պատճառով, եւ դրանք շատ տարածված են:

Բայց եթե դուք ունեք բերանի խոց, որը չի բուժվում, դիմեք օգնության, քանի որ դա կարող է քաղցկեղի ախտանիշ լինել:

Լեզվի վրա սպիտակ ծածկույթը կարող է սնկային վարակի նշան լինել: Այն սովորաբար անվնաս է եւ հեշտությամբ բուժվում է բերանի խոռոչի համար գելով:

Սակայն եթե կոշտ, հարթ, սպիտակ հատված եք տեսնում, որը հնարավոր չէ քերել, դա կարող է լեյկոպլակիա լինել, որը վկայում է նախաքաղցկեղային վիճակի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ