• Latest news

Ո՞ր օգտակար սովորությունները կարող են իրականում կրճատել կյանքը եւ ավելի մոտեցնել ծերությունը

18 մայիսի, 2022  18:44

Մեզանից ո՞վ չի երազում հնարավորինս երկար ապրել եւ պահպանել առողջությունը։ Հավերժ երիտասարդ մնալուն ձգտելիս մենք շատ բանի ենք պատրաստ՝ վերանայել սննդակարգը եւ մարզասրահ գնալ: Բայց ահա իրանակում լինում է նաեւ այնպես, որ առաջին հայացքից օգտակար թվացող սովորությունները կարող են իրականում վնասել մեր առողջությանը եւ ավելի մոտեցնել ծերությունը, գրում է «Դոկտոր Փիթեր»-ը:

Բժիշկների կարծիքով՝ եթե չափից շատ ջուր եք խմում, կարող եք ձեր օրգանիզմը հիպոնատրեմիայի հասցնել՝ նատրիումի խիստ ցածր մակարդակի:

Ըստ բժիշկ, ներքին հիվանդությունների մասնագետ, մանկաբույժ Քրիստինա Լանգի՝ այդ վիճակը հղի է ուղեղային այտուցներով եւ մահով:

Բժիշկներն ասում են, որ մարդու կողմից հեղուկի ընդունման արագությունը 30-50 մլ է 1 կգ մարմնի քաշի դիմաց, ինչը օրական մոտ 2-2.5 լիտր է կազմում։ Այդ դեպքում հաշվի են առնվում բոլոր ըմպելիքները եւ նույնիսկ մրգերն ու բանջարեղենը, որոնց մեջ ջուր կա։

Եթե ​​հետեւել սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի բալանսին, հաշվել կալորիաները եւ ոչ մի վնասակար բան չուտել, ապա առողջ, նիհար եւ գեղեցիկ կդառնաք։ Դե, կամ էլ հոգեկան լուրջ խնդիրներ կունենաք եւ կկրճատեք կյանքի տեւողությունը:

Ավիտամինոզն այնքան էլ հաճելի բան չէ: Փորձելով խուսափել առողջական խնդիրներից՝ շատերը տարբեր սննդային հավելումների են դիմում եւ առանց մտածելու ընդունում դրանք՝ հույս ունենալով, որ հաբերը կարող են փրկել իրենց անառողջ ապրելակերպի հետեւանքներից։ Սակայն դա հաճախ անիմաստ եւ նույնիսկ վտանգավոր է. վիտամինների ավելցուկը եւ կարող է վնասել առողջությանը։

Առողջ ապրելակերպի սիրահարների շրջանում մեկ այլ նոր պրակտիկա ինտերվալ ծոմապահությունն է: Այս մեթոդի կողմնակիցներն ասում են, որ սնվելու այս եղանակը թույլ է տալիս արագացնել նյութափոխանակությունը եւ բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վիճակի վրա։

Սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ սննդակարգի այս տեսակը կարող է վտանգավոր լինել հատկապես նրանց համար, ով շաքարախտ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է