• Latest news

Նշվել են այն բանջարեղեններն ու մրգերը, որոնցից ավելի շատ վնաս, քան օգուտ կա

18 մայիսի, 2022  19:32

Ռուս դիետոլոգ Լյուդմիլա Ցուրսկայան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ բանջարեղեններն ու մրգերը առողջ սննդի պարտադիր պայման են համարվում, եւ շատ մասնագետներ խորհուրդ են տալիս դրանք ավելացնել ամենօրյա սննդակարգում, սակայն դրանցից որոշները կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ տալ մեր օրգանիզմին:

Սննդաբանը նախ նշել է այն խնձորները, որոնց կեղեւի վրա նստվածք կա։ Պետք չէ մոռանալ, որ վնասատուներին վախեցնելու համար գյուղատնտեսները հաճախ իրենց արտադրանքը մշակում են թունաքիմիկատներով եւ այլ քիմիական նյութերով: Այս առումով խնձորի կեղեւը կարող է շատ թունավոր լինել։ Ցուրսկայան նաեւ խորհուրդ է տալիս չգնել շատ փայլուն խնձորներ, քանի որ այդ փայլը ձեռք է բերվում մոմի շնորհիվ, որը քսում են մրգերի վրա՝ ապրանքային տեսք տալու համար։

Որոշ ուսումնասիրություններ ապացուցել են, որ կարտոֆիլը ամենաառողջ սնունդը չէ։ Ուստի սննդաբանը խորհուրդ է տալիս կարտոֆիլ հաճախակի չուտել։ Միեւնույն ժամանակ, կտրականապես չի կարելի կանաչավուն երանգով կարտոֆիլ ուտել։ Բանն այն է, որ այն պարունակում է մեծ քանակությամբ սոլանին, որը սննդային թունավորումներ եւ մարսողական համակարգի բորբոքում առաջացնող թունավոր նյութ է։ Բացի այդ, կարտոֆիլի մեջ կա մեծ քանակությամբ օսլա, որը լավագույն ազդեցությունը չի ունենում մեր օրգանիզմի վրա։

Սմբուկը նույնպես շատ սոլանին է պարունակում։ Ավելին, սմբուկի օգուտներն ու վնասները ուղղակիորեն կախված են դրա պատրաստման եղանակից։ Օրինակ՝ տապակելու ընթացքում բանջարեղենը ամբողջությամբ կորցնում է իր պարունակած բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, իսկ զտված յուղի համադրությամբ դառնում է թունավոր մթերք։

Ցուրսկայան նշել է, որ վնասակար կարող է լինել նաեւ բուլղարական պղպեղը, որը վաճառվում է սեզոնից դուրս կամ բերվում է հեռվից։ Այսպիսի ապրանքներում շատ քիմիկատներ են պարունակվում:

Որպեսզի չվնասեք ձեր օրգանիզմին եւ առավելագույն օգուտ քաղեք բանջարեղեններից ու մրգերից, սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել միայն սեզոնային մթերքներ, որոնք աճեցվել են ձեր բնակության վայրից ոչ հեռու։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։