• Latest news

Ինչու՞ կորոնավիրուսը չի կարող գրիպի նման սեզոնային հիվանդություն դառնալ

19 մայիսի, 2022  10:41

Հայտնի ռուս իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը հերքել է այն ենթադրությունը, որ ժամանակի ընթացքում կորոնավիրուսը կարող է գրիպի նման սեզոնային հիվանդություն դառնալ։ Փորձագետի խոսքով՝ դա անհնար է վիրուսի պաթոգենության բարձրացման պատճառով, գրում է MedikForum-ը։

Կա տարածված կարծիք, որ ինչպես «ասիական» եւ «հոնկոնգյան» գրիպի նման այլ խիստ վարակիչ վիրուսներ, COVID-19-ը ժամանակի ընթացքում կարող է թուլանալ եւ սեզոնային հիվանդություն դառնալ: Այսինքն՝ այն ձմռանը տարբեր երկրներում համաճարակային բռնկումներ կհրահրի, ինչպես դա տեղի է ունենում գրիպի դեպքում, իսկ ամռանն ավելի քիչ կանհանգստացնի մարդկանց։ Սակայն, մասնագետի կարծիքով, դա քիչ հավանական է։

Բժշկի խոսքով՝ բանն այն է, որ COVID-19-ը շատ բարձր ախտածինություն ունի՝ սեզոնային գրիպից զգալիորեն շատ։ Եւ եթե նույնիսկ 100 տոկոսով պաշտպանել ամենախոցելի մարդկանց եւ պատվաստել քաղաքացիների 80 տոկոսին, ապա դա չի նվազեցնի կորոնավիրուսի ախտածինությունը մինչեւ այն թվերը, որոնք գրանցվում են գրիպի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ