• Latest news

Գիտնականները հայտարարել են Բրիտանիայում սեռական խտրականության մասին՝ արյան կորստից պացիենտներին փրկելիս

19 մայիսի, 2022  11:35

Փրկարար դեղամիջոց՝ տրանեկսամի թթու (դեղամիջոց, որն օգտագործվում է վնասվածքներից, վիրաբուժական միջամտությունից, հեմոֆիլիայից, ծանր դաշտանային արնահոսությունից առաջացած արյան մեծ կորուստը բուժելու կամ կանխելու համար) ստանալու հավանականությունը կանանց համար երկու անգամ ավելի ցածր է, քան տղամարդկանց՝ չնայած բուժման միանման արդյունավետությանն անկախ սեռից, վկայում են British Journal of Anaesthesia-ում հրապարակված հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն իրականացվել է Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի եւ University Hospitals Plymouth NHS Trust-ի մասնագետների կողմից։

Գիտնականներն, առաջին հերթին, երկրորդ անգամ ուսումնասիրել են երկու խոշոր ռանդոմացված հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է վնասվածքների զոհ դարձած ավելի քան 20 000 չափահաս մարդ։

Նախնական տվյալները ցույց են տվել, որ տրանեկսամի թթուն կարող է փրկել դժբախտ պատահարների տասնյակ հազարավոր զոհերի կյանքն ամբողջ աշխարհում։ Նրանք  հայտնաբերել են, որ դեղամիջոցը միանման արդյունավետություն ունի արական եւ իգական սեռերի պացիենտների համար եւ մահվան ելքը նվազեցնում է 30 տոկոսով։

Այնուհետեւ գիտնականներն ուսումնասիրել են 216 000 տուժածի տվյալներ, որոնք ներառված են Անգլիայում եւ Ուելսում վնասվածքների աուդիտի հետազոտությունների Ցանցի շտեմարանում՝ պարզելու համար, թե նույն չափով են արդյոք բուժվում տուժած կանայք։ Հետազոտողները հայտնաբերել են, որ տղամարդկանց համեմատ կանայք երկու անգամ ավելի հազվադեպ են տրանեկսամի թթու ստացել։ Տարբերություն նկատվել է անգամ այն դեպքերում, երբ արնահոսությունից կանանց մահանալու վտանգն այնպիսին էր, ինչպիսին տղամարդկանցը։ Դեղամիջոցի նշանակման հարցում տարբերությունն առավելագույնն էր տարեց պացիենտների եւ նրանց պարագայում, որոնց արյան կորստից մահանալու ռիսկն ավելի ցածր էր։

«Կանայք ավելի հազվադեպ են բուժում ստացել, քան տղամարդիկ՝ անկախ մահվան ռիսկից կամ վնասվածքի ծանրությունից։ Սա նման է սեռական խտրականության, եւ անհրաժեշտ է շտապ կրճատել այս անհավասարությունը տրանեկսամով բուժման դեպքում, որպեսզի բոլոր պացիենտները հնարավորություն ունենան ստանալ այն»,- նշել է հետազոտության հեղինակ, Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Յան Ռոբերտսը։

Տրանեկսամի թթուն անվտանգ եւ լավ արդյունք ապահովող դեղամիջոց է արնահոսությունների բուժման համար։ Մեծ Բրիտանիայում դրա կիրառման գործող հրահանգի համաձայն՝ այն պետք է նշանակել «հայտնի եւ ենթադրվող  ծանր տրամվամտիկ արնահոսությունների ժամանակ», եթե վնասվածքը առաջացել է նախորդ երեք ժամերի ընթացքում։ Այն նշանակում են նաեւ գանգուղեղային տրավմաների որոշ տեսակների դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել