• Latest news

ԱՄՆ-ում վերջին 12 տարիներին կրկնապատկվել է հղիության ժամանակ զարկերակային ճնշման բարձրացման հետ կապված խախտումների թիվը. հետազոտություն

19 մայիսի, 2022  12:40

2007-2019թթ. հղիների շրջանում կրկնապատկվել է զարկերակային բարձր ճնշման հետ կապված խախտումների թիվը, նշվել է նոր հետազոտությունում։

Նոր հետազոտության համաձայն՝ այժմ երկրում յուրաքանչյուր հինգերորդ ծննդաբերություն ավարտվում է խախտումներով՝ կապված զարկերակային բարձր ճնշման, վաղաժամ ծննդաբերության կամ փոքր քաշով երեխայի ծնվելու հետ։

Journal of the American Heart Association-ում հրապարակված հետազոտությունը բացահայտում է կարեւոր մանրամասներ վճռական ժամանակաընթացքում կանանց սրտի առողջության մասին, քանի որ այդ բարդությունները հղիության ժամանակ կապված են սրտի հիվանդությունների երկարատեւ ռիսկի հետ, ասել է հետազոտության հեղինակ, Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկական դպրոցի սիրտ-անոթային հիվանդությունների գծով գիտաշխատող, բժիշկ Փրիա Ֆրինին։

Գիտնականներն ուսումնասիրել են հղիության անբարենպաստ ելքերի երեք տեսակի ցուցանիշները, որոնք բարդությունների պատճառ են հանդիսացել հղի կանանց եւ նրանց երեխաների համար՝ ցածր քաշ, վաղաժամ ծննդաբերություն եւ հիպերտոնիկ խանգարումներ հղիության շրջանում։

Երրորդ կարգին են պատկանում պրեէկլամպսիան եւ հեստացիոն հիպերտենզիան՝ զարկերակային բարձր ճնշման ձեւեր հղիության ընթացքում։

Հետազոտողներն օգտագործել են 2007-2019թթ. Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնում բոլոր՝ 51,6 միլիոն ծննդաբերությունների տվյալները։ Նրանք հայտնաբերել են, որ զարկերակային բարձր ճնշման հետ կապված հիվանդությունների թիվն ավելացել է՝ 2007թ. 1000 հոգու հաշվարկով 38,4-ից 2019թ. հասնելով 77,8-ի։

Այս ցուցանիշների աճի տեմպերն արագացել են վերջին տարիներին՝ 2014-2019թթ. ավելանալով 9,1 տոկոսով՝ 2007-2014թթ. 4,1 տոկոսի համեմատ։

Աճը միանման են բոլոր տարիքների, ռասայական եւ էթնիկ խմբերի համար։ Դա նշանակում է, որ սեւամորթ եւ սպիտակամորթ մայրերի միջեւ մինչ այդ գոյություն ունեցող տարբերությունը չի կրճատվել։

Հետազոտությունում ուսումնասիրվել են նաեւ վաղաժամ ծննդաբերությունների եւ փոքր քաշով երեխաների ցուցանիշները։

Ֆրինի խոսքով՝ փոքր քաշով երեխաների եւ վաղաժամ ծննդաբերությունների թվի ավելացումը կապված է հղիության ընթացքում զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների հետ։ Պրեէկլամպսիայով կնոջը վաղ ինդուկցիա է հարկավոր, ինչն էլ հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության։ Ժամկետից շուտ ծնված երեխան, մեծ հավանականությամբ, ծնվելիս փոքր քաշ կունենա։

Ծննդաբերող կանանց միջին տարիքը 2019թ. հասել է 29,1-ի՝ 2007-ի 27,4-ի փոխարեն։ Ֆրինի խոսքով՝ խնդրահարույց հղիությունների թվի աճը ավելին էր ավելի երիտասարդ կանանց մոտ, դա նշանակում է, որ մոր տարիքը այդ անբարենպաստ միտումների գործոն չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ