• Latest news

Ի՞նչ կլինի ուղեղի հետ սննդակարգում լոռամրգի ավելացնելու դեպքում

19 մայիսի, 2022  14:46

Սննդակարգում լոռամրգիի ավելացումը կարող է օգնել բարելավել հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը, ինչպես նաեւ նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ասվում է Արեւելյան Անգլիայի համալսարանի նոր հետազոտության մեջ, փոխանցում է Medical Xpress-ը:

Նոր հետազոտությունն ընդգծում է լոռամրգիի նյարդապաշտպան ներուժը:

Հետազոտողների խումբն ուսումնասիրել է 50-ից 80 տարեկան մարդկանց մոտ օրական մեկ բաժակ լոռամրգի ուտելու առավելությունները: Նրանք հույս ունեն, որ իրենց արդյունքները կարող են ազդեցություն ունենալ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսին է դեմենցիան:

«Սպասվում է, որ մինչեւ 2050 թվականը մոտ 152 միլիոն մարդ դեմենցիա կունենա: Դրա դեմ բուժում չկա, ուստի կարեւոր է, որպեսզի մենք կենսակերպում միջամտություններ փնտրենք, ինչպիսին է սննդակարգը, որը կարող է օգնել նվազեցնել հիվանդության վտանգը եւ նվազեցնել դրա բեռը», - պատմել է առաջատար հետազոտող բժիշկ Դեյվիդ Վոզուրը Նորվիչի բժշկական դպրոցից:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ֆլավոնոիդների ավելի մեծ քանակությունը կապված է ճանաչողական անկման եւ դեմենցիայի դանդաղ տեմպերի հետ: Իսկ անտոցիաններով եւ պրոանտոցյանիդներով հարուստ մթերքները, որոնք հատապտուղներին կարմիր, կապույտ կամ մանուշակագույն գույն են հաղորդում, բարելավում են ճանաչողական ունակությունները: Լոռամրգին հարուստ է այդ միկրոտարրերով եւ հայտնի է իր հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններով:

Գիտնականներն ուսումնասիրել են 12 շաբաթվա ընթացքում լոռամրգի ուտելու ազդեցությունն ուղեղի աշխատանքի եւ խոլեստերինի մակարդակի վրա 60 ճանաչողական առումով առողջ մասնակիցների մոտ:
Մասնակիցների կեսն ամեն օր սառեցված չորացրած լոռամրգիի փոշի էր օգտագործում, որը համարժեք է մեկ բաժակ կամ 100 գրամ թարմ լոռամրգիի: Մյուս կեսը պլացեբո էր ընդունում:

Այս հետազոտությունն առաջիններից մեկն է, որն ուսումնասիրել է լոռամմրգին եւ դրա երկարաժամկետ ազդեցությունը մարդկանց ուղեղի առողջության վրա:

Արդյունքները ցույց են տվել, որ լոռամմրգին ուտելը զգալիորեն բարելավում է մասնակիցների՝ ամենօրյա իրադարձությունների հետ կապված հիշողությունը (տեսողական էպիզոդիկ հիշողություն), նեյրոնների աշխատանքը եւ արյան մատակարարումն ուղեղին (ուղեղի պերֆուզիա):

Մասնակիցների խումբը, որը լոռամրգի է օգտագործել, նաեւ «վատ» խոլեստերինի զգալի նվազում է ցույց տվել, որը, ինչպես հայտնի է, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը: Սա հաստատում է այն, որ լոռամրգին կարող է բարելավել անոթների առողջությունը եւ մասամբ նպաստել ուղեղի պերֆուզիայի բարելավմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել