• Latest news

Ում համար է վտանգավոր շաքարից հրաժարվելը

19 մայիսի, 2022  17:45

Սպորտով ակտիվորեն զբաղվող մարդկանց համար շաքարից հրաժարվելը վտանգավոր է, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, դիետոլոգ Եվգենի Արզամասցեւը։

Մարզիկներն ունեն բարձր նյութափոխանակություն եւ էներգիայի պահանջներ, ուստի նրանց համար կարեւոր է բավարար քանակությամբ շաքար ստանալը: Դրանից հրաժարվելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, նշել է մասնագետը։

«Իրականում շաքարը արագ ածխաջուր է: Էներգիայի ամենապարզ աղբյուրները հեռացնելու դեպքում մեծ է ռիսկը, որ մարդը, այսպես կոչված, բջջային սով կզգա։ Նյութափոխանակությունը կդանդաղի, իսկ գլիկոլիզի գործընթացները կնվազեն»,- զգուշացնում է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝ մարդը էներգիա կստանա այլ տարրերից, եւ վտանգ կա, որ նա սպիտակուցներ կկորցնի։ Այսինքն՝ այս դեպքում նա կկորցնի մկանային հյուսվածքը։

Մյուս մարդկանց համար շաքարից հրաժարվելը վնասակար չէ, այլ նույնիսկ օգտակար, կարծում է Արզամասցեւը։ «Կարելի է հրաժարվել շաքարից, ոչ մի սարսափելի բան չի լինի: Կան պարզ եւ բարդ ածխաջրեր: Բարդ ածխաջրերի առկայության դեպքում պարզ ածխաջրերից հրաժարվելը սովորական մարդուն չի վնասի»,- ընդգծել է մասնագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել