• Latest news

Հակաքաղցկեղային ո՞ր դեղամիջոցը կարող է փրկել ծանր COVID-19-ով պացիենտներին

19 մայիսի, 2022  18:41

Ծանր COVID-19-ով պացիենտները, որոնք հակաքաղցկեղային իմատինիբ դեղամիջոց են ստացել, ավելի հազվադեպ են մահացել, քան նրանք, ովքեր բուժում չեն ստացել, պարզել է նոր հետազոտությունը։

Կորոնավիրուսով հոսպիտալացված եւ իմատինիբ ստացած պացիենտների 9 տոկոսը մահացել է 90 օրվա ընթացքում, ցույց են տվել Ամերիկյան տորակալ միության միջազգային համաժողովում հրապարակված տվյալները, գրում է UPI-ն։

Նրանցից, ովքեր ստացել են պլացեբո, որը ոչ մի կլինիկական օգուտ չի տալիս եւ օգտագործվում է համեմատական կլինիկական փորձարկումներում, 17 տոկոսը մահացել է 90 օրվա ընթացքում, հայտնել են հետազոտողները:

Այն պացիենտները, որոնք դեղը ստացել են օրական երկու անգամ որպես խմելու հաբեր, նույնպես միջինը հինգ օր ավելի քիչ են թոքերի մեխանիկական օդափոխության սարքին միացած մնացել, քան նրանք, ովքեր պլացեբո են ստացել:

«Շարունակվող համավարակի պայմաններում [իմատինիբով բուժումը] կարող է հանգեցնել մահացության մակարդակի նվազման եւ վերակենդանացման բաժանմունքում պացիենտների անցկացրած ժամանակի կրճատման»,- ասել է է հետազոտության համահեղինակ, Ամստերդամի համալսարանի Բժշկական կենտրոնների դոկտորանտ Էրիկ Դույվելաարը։

Ներկայումս COVID-19-ի դեբքում իմատիբինի արդյունավետությունը գնահատվում է երեք այլ կլինիկական փորձարկումներում, նշել է գիտնականը:

Եզրակացությունները հիմնված են COVID-19-ով հոսպիտալացված 385 հոլանդացի պացիենտների մասնակցությամբ փորձի վրա:

Հիվանդների մոտ կեսը մինչեւ 90 օր օրական երկու անգամ 400 միլիգրամ իմատինիբ է ստացել, իսկ մնացածը ստացել է պլացեբո:

Հետազոտության ժամանակ մասնակիցները նաեւ այլ դեղամիջոցներ են ստացել COVID-19-ի բուժման համար, որոնցից ամենատարածվածը կորտիկոստերոիդ դեքսամետազոնն է եղել:

Նրանց խոսքով, որպես հակաքաղցկեղային դեղամիջոց՝ իմատինիբը նախատեսված է արգելափակելու անոմալ սպիտակուցը, որն ազդանշան է տալիս քաղցկեղային բջիջներին:

Սակայն Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնների ավելի վաղ ուսումնասիրությունների ժամանակ պարզվել էր, որ դեղամիջոցը նաեւ արգելափակում է պոտենցիալ մահացու մազանոթային արտահոսքը:

Մազանոթային արտահոսքը տեղի է ունենում բորբոքման պատճառով, որը հաճախ նկատվում է ծանր COVID-19-ի դեպքում, նշել են հետազոտողները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ