• Latest news

Ավստրալիայում կապիկների ծաղիկ հիվանդությամբ մարդկանց վարակվելու երկու դեպք է գրանցվել

20 մայիսի, 2022  12:48

Ավստրալիայում հաստատվել է կապիկների ծաղիկ հիվանդությամբ մարդկանց վարակվելու երկու դեպք, մեկը՝ Նոր Հարավային Ուելսում, մյուսը՝ Վիկտորիայում, գրել է The Guardian-ը։

Նոր Հարավային Ուելսում հիվանդացել է 40 տարեկան մի տղամարդ, որի մոտ հիվանդության թեթեւ ձեւն առաջացել է Եվրոպայից վերադառնալուց մի քանի օր հետո։ Նա եւ նրա մերձավորները մեկուսացել են տանը, տեղեկացրել են նահանգի առողջապահության կենտրոնում։

Նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Քերի Չանը տեղեկացրել է, որ նախնական թեստը դրական է եղել, իսկ հաջորդ ուսումնասիրությունները հաստատել են դեպքը։ Վիկտորիա նահանգում վարակման դեպքը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից վերադարձած ճանապարհորդի մոտ։

30 տարեկան տղամարդը մայիսի 16-ին Մելբուռն վերադառնալուց հետո ունեցել է հիվանդության թույլ ախտանշաններ, նա անհապաղ դիմել է բժշկի եւ նույնպես մեկուսացել է։

Ավստրալիան միացել է այն երկրների աճող ցանկին, որոնք տուժել են հազվադեպ մերձարեւադարձային հիվանդությունից, ներառյալ Իտալիան, Շվեդիան, Իսպանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան։

Կապիկների ծաղիկը հանդիպում է հիմնականում կենտրոնական եւ արեւմտյան Աֆրիկայում հաճախ՝ մերձարեւադարձային անձրեւային անտառների մոտ, եւ համարվում է էնդեմիկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ մարդու մոտ առաջին անգամ հայտնաբերվել է 1970թ.։

Հիվանդությունը կարող է մարդուց մարդուն փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, մարմնական սերտ շփման կամ վարակված սպիտակեղենի կամ առարկաների համատեղ օգտագործման հետեւանքով։

Չորս երկրներ Աֆրիկայում՝ Կամերունը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Նիգերիան, 2022թ. տեղեկացրել են կապիկների ծաղկով վարակման դեպքերի մասին։

Մասնագետները նշում են, որ կապիկների ծաղիկը հազվադեպ վիրուս է, որը մարդկանց միջեւ հեշտ չի տարածվում։ Դրա տարածման համար պահանջվում է երկարատեւ անմիջական շփում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։