• Latest news

Օգտակա՞ր է արդյոք մեղրը

21 մայիսի, 2022  15:44

Մեղրի մշտական օգտագործումը վնասակար է շաքարի բարձր պարունակության պատճառով: Մթերքը կարող է արագացնել ծերացումը, սրտանոթային հիվանդությունների, ուռուցքների, ճարպակալման, շաքարախտի զարգացումը, URA.RU-ին ասել է սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի եւ դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը:

«Մեղրի օգուտը խիստ չափազանցված է, քանի որ այն շաքարի բարձր պարունակությամբ մթերք է: Իսկ շաքարը վնասակար է, արագացնում է ծերացումը, սրտանոթային, ուռուցքային հիվանդությունների զարգացումը, դրանից տուժում են ատամները, խախտվում է սննդային վարքագիծը, առաջանում է ճարպակալում, շաքարախտ եւ այլն։ Բացի այդ, մեղրը շատ ալերգիկ արտադրանք է: Այն կարող է ռեակցիա առաջացնել։ Եվ եթե դա տեղի ունենա, ապա նման մարդկանց մեղր չի կարելի նաեւ դրսից օգտագործել , նույնիսկ քսուքի բաղադրության մեջ»,- բացատրել է Միխայիլ Գինզբուրգը:

Դիետոլոգի խոսքով՝ մեղրը միայն մրսածության դեպքում է օգտակար։

Մասնագետը նշել է, որ օրական երեք թեյի գդալից ավելի մեղվամթերք չի կարելի օգտագործել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու։ «Եթե երիտասարդ ես, մինչեւ 40 տարեկան ես, եռանդուն ես, շարժուն ես եւ այլն, ապա կարող ես առանց առողջությանը վնաս պատճառելու շաքարի այլ աղբյուրների փոխարեն օրական 2-3 թեյի գդալից ոչ ավելի մեղր օգտագործել։ Եթե կա հիպերտոնիա, շաքարախտ, աթերոսկլերոզ, ապա՝ մինչեւ մեկ թեյի գդալ, այն էլ՝ ուտելու վերջում։ Իսկ ավելի լավ է դա չանել, ինչպես նաեւ շաքար չօգտագործել»,- եզրափակել է սննդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է