• Latest news

Ի՞նչ տհաճ հետեւանքի կարող է հանգեցնել վիտամինների ընդունումը

22 մայիսի, 2022  15:48

Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուհրա Պավլովան հայտնել է, որ երբեմն վիտամինների ընդունումը կարող է հանգեցնել այնպիսի անցանկալի հետեւանքների, ինչպիսին է ավելորդ քաշի ձեռբերումը: Այս մասին նա հայտարարել է Sputnik ռադիոկայանի եթերում:

«Ժողովրդի շրջանում վիտամիններն անվանում են խթանիչ նյութեր: Բժշկական տեսանկյունից՝ դա ճիշտ բնորոշում չէ, սակայն մարդիկ սիրում են այդպես ասել: Վիտամիններն իսկապես խթանում են նյութափոխանակությունը եւ բարձրացնում են ախորժակը: Հավելյալ կիլոգրամները վիտամիններ ընդունելիս ձեռք են բերվում ոչ թե այն պատճառով, որ հենց այդ դեղամիջոցներն են կալորիաներ պարունակում, այլ այն պատճառով, որ դրանք ախորժակ են գրգռում»,- ընդգծել է Պավլովան:

Մասնագետն ընդգծել է, որ մարդիկ, որոնք վիտամիններ են ընդունում մշտական հիմունքով, պետք է զբաղվեն սպորտով եւ ճիշտ սնվեն: Ուտելու ժամանակ մենք չպետք է հեռուստացույց նայենք կամ մեկ այլ գործով զբաղվենք, քանի որ ուտելիքը վատ է յուրացվում եւ հագեցվածության զգացում չի առաջանում: Այդ ամենը հանգեցնում է ավելրոդ քաշի ձեռքբերման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել