• Latest news

Հայտնի է նիհարող մարդկանց գլխավոր սխալը

23 մայիսի, 2022  10:48

Շատերը սկսում են նիհարել՝ չիմանալով գիրանալու պատճառները՝ սա է նրանց գլխավոր սխալը։ Նրանք օգտվում են սննդակարգի մասին ընդհանուր խորհուրդներից, բայց դա չի օգնում: Այդ իսկ պատճառով չի կարելի ինքնուրույն դիետա ընտրել։ Նախ պետք է առնվազն ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, հորմոնները եւ մարսողական համակարգը, Lente.Ru-ին ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։

Բժշկի խոսքով՝ շատ հաճախ նիհարողները բեռնաթափման օրեր են կազմակերպում՝ քաղցր մրգերով, ինչը չի կարելի անել ինսուլինակայունություն ունեցողներին։ Շատերն, օրինակ, փորձում են «բեռնաթափվել» ձմերուկի օգնությամբ։ Սա իսկապես ցածր կալորիականությամբ մթերք է, որը տալիս է շատ խոնավություն եւ արագացնում է նյութափոխանակության գործընթացները: Սակայն ձմերուկը շատ շաքար է պարունակում, եւ դրանով իսկ բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչի պատճառով հագեցածությունն արագ անհետանում է։

Մարդը կարող է գիրանալ նաեւ վահանաձեւ գեղձի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով: Օրինակ, հորմոնների անբավարար արտադրության դեպքում պացիենտին ցուցված է ֆեյխոա օգտագործել՝ այն շատ յոդ է պարունակում։ Բայց եթե նա հորմոնների անբավարարություն ունի աուտոիմունային գործընթացի պատճառով, ապա այստեղ յոդը չի օգնի, ասել է բժիշկը։

Բացի այդ, քաշը կարող է կորչել, բայց արագ վերադառնալ: Սա հաճախ կապված է աղիների ոչ ճիշտ աշխատանքի հետ: Մասնագետի խոսքով՝ նիհարելիս պետք է վերականգնել աղիների միկրոֆլորան, համալրել նախաբիոտիկները, որոնք օգտակար բակտերիաների համար կերակուր են ծառայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է