• Latest news

ԱՄՆ-ում աղջիկների սեռական հասունացման փուլը սկսվում է 6-10 տարեկանում. հետազոտություն

22 մայիսի, 2022  13:46

Ամերիկայում աղջիկների մոտ սեռական հասունացումն ավելի շուտ է տեղի ունենում, քան ակնկալում են կենսաբանները. միջին տարիքը նվազել է հասնելով 10 տարեկանի, իսկ սեւամորթ աղջիկների մոտ այդ ընթացքը տեղի է ունենում միջինում մեկ տարի ավելի շուտ, քան մյուս հասակակակիցների մոտ, նախազգուշացնում են փորձագետները:

Առաջին անգամ այս երեւույթը նկատել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի՝ առողջապահության հարցերով փորձագետ, բժիշկ Մարսիա Հերման-Գիդենսը, երբ սկսել է ավելի քան 17 000 աղջիկների տվյալներ հավաքել 1990-ականների կեսերին:

Նա հայտնաբերել է, որ սեռական հասունացման միջին տարիքը նվազել է՝ հասնելով 10 տարեկանի, իսկ որոշ աղջիկների մոտ այն սկսվել է արդեն 6 տարեկանում, գրում է Daily Mail-ը:

Թեեւ կատարվողը բացատրելու հստակ պատճառներ չկան, փորձագետները հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ դա պայմանավորված է ճարպակալման աճող մակարդակով, պլաստիկե իրերում օգտագործվող քիմիական նյութերի տարածվածությամբ եւ սթրեսով, որոնք երեխաներն ապրում են առօրյայում:


 Փորձագետները զգուշացնում են նաեւ, որ վաղ սեռսական հասունացում ունեցող աղջիկների մոտ մեծանում է տարբեր տեսակի քաղցկեղի զարգացման վտանգը, ինչը պայմանավորված է տարբեր հոգեկան խանգարումներով:

Նշվում է, որ հատկապես արագ են հասունանում սեւամորթ աղջիկները, որոնց միջին տարիքը հասունացման փուլում կազմում է 9 տարեկան:  
 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։