• Latest news

Ինչի՞ հետ չի կարելի ըմպել սուրճը

22 մայիսի, 2022  17:35

Սուրճի օգտակարությունն ապացուցվել է գիտնականների կողմից. այն խթանում է աղեստամոքսային տրակտի գալարակծկանքը (պերիստալտիկա), համարվում  է լավ հակաօքսիդանտ, լեղամուղ միջոց, սակայն միայն չափավոր օգտագործան դեպքում (օրական 1-2 բաժակ):

Սակայն սուրճը պետք չէ օգտագործել միաժամանակ մի քանի այլ մթերքների եւ հեղուկների հետ, գրում է Доктор Питер պարբերականը:

Ուրեմն, ինչպե՞ս է պետք է ճիշտ ըմպել սուրճը՝ օգուտ ստանալու համար եւ ոչ թե վնաս: Ո՞ր մթեքրների հետ այն խորհուրդ չի տրվում համադրել:

«Կոֆեինը գործնականում թույլ չի տալիս կալցիումի յուրացումն օրգանիզմի կողմից: Մենք բոլոր գիտենք, որ կաթը կալիցիումով ամենահարուստ մթերքը չէ, սակայն անգամ այդ մթերքը չարաշահել պետք չէ»,- ասել է բժիշկ-սննդաբան Սվետլանա Պերեսը:

Եթե ցանկանում եք օգուտ ստանալ կաթնամթերքներից, փորձեք դրանք չհամադրել սուրճի հետ սննդի ընդունման ժամանակ: Դա վերաբերում է նաեւ կաթնաշոռին եւ յոգուրտին:  
 
Մասնագետն ընդգծել է նաեւ, որ կոֆեինը քողարկում է ալկոհոլային թունավորումը՝ սթափեցնող ազդեցություն ունենալով օրգանիզմի վրա, սակայն սուրճի օգտագործումը ալկոհոլից հետո ծանրաբեռնում է լյարդը:

Կոֆեինը խոչընդոտում է նաեւ երկաթի յուրացմանը, որը բավականին մեծ քանակությամ կա մսամթերքներում: Ճիշտ պատրաստված մսային ուտեստները ոչ մի օգուտ չեն տա, եթե դրանցից անմիջապես հետո սուրճ խմեք:


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել