• Latest news

Ինչո՞վ է կաթն օգտակար եւ վնասակար

22 մայիսի, 2022  19:38

Սննդառության խանգարումների հարցով հոգեբան, սննդաբան Զոյա Բոգդանովա Москвой 24-ի հետ զրույցում խորհուրդ է տվել տաք կաթ խմել քնելուց առաջ՝ հանգիստ քուն մտնելու համար:

Մանսագետի խոսքով՝ այդ մթերքը հարուստ է այնպիսի օգտակար նյութով, ինչպիսին մելատոնինն է: Դա նեյրոպեպտիդ է, որը բարելավում է քնի որակը: Կաթը նաեւ տրիպտոֆան-ամինաթթու է պարունակում, որը նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնների արտադրմանը, նշել է փորձագետը:

«Մեկ բաժակ տաք կաթը քնելուց առաջ կարող է հանգստացնել նյարդային համակարգը, եւ 15 րոպեից քնելու ցանկություն կունենաք»,- մեկնաբանել է հոգեբանը:

Մասնագետը նշել է, որ եթե մարդ շաքարային դիաբետ կամ ճարպակալում ունի, ավելի լավ է առանց լակտոզայի կաթ օգտագործել: Այն եւս կարելի է տաքացնել օգտագործումից առաջ:   
 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել