• Latest news

Ի՞նչ դեր են խաղում գեները 2-րդ տեսակի դիաբետի առաջացման գործում

23 մայիսի, 2022  11:37

Չնայած գիտնականներին հայտնի է որոշակի գործոնների մասին, որոնք կարող են մեծացնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը, գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչ դեր է խաղում գենետիկան։

Վերջերս Nature Genetics ամսագրում հրապարակվել են 2-րդ տեսակի դիաբետի ամենաբազմակողմ գենետիկ հետազոտության արդյունքները։

ԱՄՆ-ի եւ Անգլիայի հետազոտողներն ուսումնասիրել են տարբեր ծագում ունեցող հազար մարդկանց ԴՆԹ-ի պրոֆիլները։ Արդյունքում՝ նրանք ոչ միայն նոր գեներ են հայտնաբերել, որոնք նպաստել են 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը, այլեւ մեկ քայլով մոտեցել են այդ հիվանդության առաջացման հավանականության գենետիկ սանդղակի մշակմանը։

Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի տվյալներով՝ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդը կարող է ունենալ հետեւյալ ախտանշանները.

- աղոտ տեսողություն,

- ծարավի եւ քաղցի զգացողություն,

- դանդաղ ապաքինվող վերքեր,

 -հոգնածություն,

- հաճախակի միզարտադրություն։

Համեմատելով 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց ԴՆԹ-ն հիվանդությունը չունեցող մարդկանց ԴՆԹ-ի հետ՝ հետազոտողները կարողացել են վեր հանել ավելի քան 200 լոկուսներ (գեների գտնվելու տեղը քրոմոսոմի գենետիկ կամ ցիտոգենետիկ քարտին – խմբ.), որոնք գենետիկորեն նշանակալի են եղել հիվանդության առաջացման տեսակետից։

Հետազոտողները նաեւ որոշել են այն գեները, որոնք կարող են նպաստել 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը։

«Ներկայում մենք պարզել ենք 117 գեն, որոնք կարող են առաջացնել 2-րդ տեսակի դիաբետ, ընդ որում՝ դրանցից 40-ի մասին մինչ այժմ տեղեկացված չի եղել։ Ուստի մենք կարծում ենք, որ սա մեծ առաջքայլ է այդ հիվանդության կենսաբանությունը հասկանալու համար»,- ասել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Անուբհա Մահաջանը։

Գիտնականների կարծիքով՝ այս հետազոտության ծավալները եւ բազմաբնույթ լինելը հսկայական պոտենցիալ են ստեղծում, որպեսզի մի հիանալի օր կարելի լինի պարզել մարդու մոտ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման գենետիկ ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել