• Latest news

Ո՞ւմ չի կարելի մաղադանոս, սամիթ, սպանախ եւ այլ կանաչիներ ուտել

23 մայիսի, 2022  15:26

Կանաչու եւ վիտամին K-ով հարուստ հում մթերքների օգտագործումը կարող է ստամոքսի որոշ հիվանդությունների սրացում առաջացնել, եւ եթե դուք այդ մթերքների նկատմամբ ալերգիա ունեք, ապա դրանց ընդունումը կարող է մահվան հանգեցնել, «Վեչեռնյայա Մոսկվա»-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Շչետինինան։

Դիետոլոգը նշել է, որ կանաչ պիգմենտացիայով մթերքները՝ մաղադանոսը, սոխը, սպանախը եւ այլն, խորհուրդ են տրվում գրեթե բոլորին, քանի որ դրանք օգտակար սննդանյութեր, A, B, K վիտամիններ եւ ասկորբինաթթու են պարունակում: Այս մթերքներում պարունակվող սննդային մանրաթելերը դանդաղեցնում են օրգանիզմի կողմից հեղուկների, խոլեստերինի եւ ածխաջրերի կլանումը։ Ուստի դրանք դիետիկ են համարվում:
Մինչդեռ կա մարդկանց խումբ, ում դեպքում այդ բույսերը հակացուցված են:

Մասնավորապես, խոսքը մաղադանոսի, կանաչ սոխի եւ այս կատեգորիայի այլ սննդային բույսերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների մասին է։ Արգելքը կապված է ոչ միայն վիճակի հնարավոր վատթարացման, այլեւ նրա հետ, որ մթերքի յուրաքանչյուր հաջորդ ընդունումը կարող է վերջինը լինել:

Մասնագետն ընդգծել է, որ սննդային անհանդուրժողականության դեպքում եւս արժե այս մթերքը բացառել սննդակարգից։

Դիետոլոգը պարզաբանել է, որ սննդային անհանդուրժողականության դեպքում բավական է կարճատեւ դադար վերցնել ինքնազգացողության վատթարացում առաջացնող մթերք ընդունելու հարցում, եւ մոտ վեց ամիս կարելի է աստիճանաբար սկսել ներոառել այն սննդակարգում։

Մեծ քանակությամբ կանաչին կարող է բացասաբար ազդել ստամոքսի հիվանդություններով՝ գաստրիտ, ստամոքսի խոց, միզաքար, պանկրեատիտ, մարդկանց առողջության վրա:

Մասնագետը նաեւ հղիներին է խորհուրդ տվել սահմանափակել կանաչեղենի օգտագործումը, քանի որ մեծ քանակությամբ մաղադանոսը եւ այլ կանաչեղենը նպաստում են պտղի գրգռվածության բարձրացմանը:

Այս խնդիրը լուծում ունի: Այս մթերքների բացասական ազդեցությունը նվազեցնելու համար դրանք պետք է ուտել ջերմամշակումից հետո։ Այդպես կարելի է վնասազերծել մթերքը եւ չզրկել ձեզ սննդանյութերի եւ վիտամինների աղբյուրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել