• Latest news

Ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո

23 մայիսի, 2022  19:42

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան պատմել է, թե ինչպես պահպանել նոր քաշը նիհարելուց հետո։

Մասնագետի խոսքով՝ քաշը կվերականգնվի, եթե վերադառնան ճարպակալման հանգեցրած սովորությունները՝ շատ ուտելը եւ քիչ շարժվելը։

«Համապատասխանաբար, ձեռք բերված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է զարգացնել համեստ սնվելու եւ ֆիզիկապես ակտիվ լինելու սովորությունները։ Դա աքսիոմա է»,- գրել է Պավլովան Telegram-ի իր ալիքում։

Այս կապակցությամբ էնդոկրինոլոգը պատմել է 2010 թ. հետազոտության մասին, որին մասնակցում էր 123 մարդ. 1-ին խումբը բաղկացած էր 58 հոգուց, 2-ը՝ 65 հոգուց։ Փորձը տեւել է մեկ տարի։ 12 շաբաթվա ընթացքում երկու խմբերն էլ շատ ցածր կալորիականությամբ սննդակարգ են պահել՝ օրական 800 կալորիայից պակաս, եւ կորցրել ենիրենց սկզբնական քաշի մոտ 10 տոկոսը (մոտ 16.5 կգ մեկ անձի համար): Հետո առաջին խումբը եւս մեկ շաբաթ ցածր կալորիականությամբ սննդակարգ է պահել, իսկ հետո վերադարձել է իր սովորական սննդակարգին: Իսկ երկրորդը «բեռնաթափվել է» եւս 6 շաբաթ՝ քիչ ուտելու սովորություն ձեւավորելով։ Տարեվերջին առաջին խումբը գիրացել է միջինում 8.2 կգ, իսկ երկրորդը՝ ընդամենը 4 կգ։

«Օրական 800 կկալ-ի կալորիականությունը շատ դժվար է երկար պահպանել, մարդում բոլոր մտքերը կենտրոնանում են հաջորդ սննընդունման վրա: Դա փչացնում է տրամադրությունը, եւ շատերը իսկական դեպրեսիայի մեջ են ընկնում։ Ուստի ես կողմ եմ մշտական ​​չափավորությանը, քանի որ դա առողջ վերաբերմունք է ձեւավորում սննդի նկատմամբ։ Չնայած դեմ չեմ, եթե մարդուն հարմար է շաբաթը մեկ անգամ ցածր կալորիականությամբ մթերքներ ընդունել։ Բայց դա չպետք է մոնոդիետաներ լինեն, օրինակ՝ մեկ օր միայն խնձոր կամ կեֆիր: Սնունդը պետք է լինի բազմազան եւ լիարժեք՝ սպիտակուցներ, բարդ ածխաջրեր եւ ճարպեր»,- եզրափակել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել