• Latest news

Շների հետ մեծացող երեխաների շրջանում Կրոնի հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունն ավելի փոքր է

23 մայիսի, 2022  21:47

Երեխաները, ովքեր մեծանում են շան հետ կամ մեծ ընտանիքում, ավելի մեծ տարիքում կարող են որոշակի պաշտպանություն ունենալ աղիների ընդհանուր բորբոքային հիվանդությունից, որը հայտնի է որպես Կրոնի հիվանդություն, վկայում Crohn's and Colitis Canada Genetic, Environmental, and Microbial (CCC-GEM) հետազոտության արդյունքները, գրում է Medical Xpress-ը։

«Մեր հետազոտությունը լրացնում է «հիգիենիկ հիպոթեզն» ուսումնասիրող մյուսները , որը ենթադրում է, որ վաղ տարիքում մանրէների ազդեցության բացակայությունը կարող է շրջակա միջավայրի մանրէների իմունային կարգավորման բացակայության հանգեցնել»,- ասել է Սինայ Մաունթի հիվանդանոցի եւ Տորոնտոյի համալսարանի հետազոտող Ուիլյամս Թուրփինը:

Հետազոտողները բնապահպանական հարցաթերթիկ են օգտագործել՝ Կրոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ 4300 առաջին կարգի հարազատներից տեղեկատվություն հավաքելու համար, ովքեր մասնակցել են Crohn's and Colitis Canada Genetic, Environmental, and Microbial (CCC-GEM) նախագծին: Հավաքված տվյալների հիման վրա հետազոտողները վերլուծել են շրջակա միջավայրի մի շարք գործոններ, այդ թվում՝ ընտանիքի մեծությունը, շների կամ կատուների՝ որպես ընտանի կենդանիներ ունենալը, տանը լոգարանների քանակը, ֆերմայում ապրելը, չպաստերիզացված կաթ եւ ջրհորի ջուր խմելը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շների հետ շփումը, հատկապես 5-ից 15 տարեկանների շրջանում, կապված է աղիների առողջ թափանցելիության եւ աղիքային մանրէների եւ օրգանիզմի իմունային պատասխանի միջեւ հավասարակշռության հետ, ինչը կարող է օգնել պաշտպանվել Կրոնի հիվանդությունից: Այդպիսի ազդեցություններ են նկատվել բոլոր տարիքային խմբերում շների հետ շփման ժամանակ:

Մեկ այլ պաշտպանիչ գործոն էր նաեւ կյանքի առաջին տարում ընտանիքի երեք կամ ավել անդամների հետ ապրելը, ինչը կապված էր միկրոբիոմի բաղադրության հետ ավելի ուշ տարիքում: Համարվում է, որ աղիքի միկրոբիոմը որոշակի դեր է խաղում մի շարք հիվանդությունների զարգացման գործում, ինչպիսիք են աղիների բորբոքային հիվանդությունները, կոլոռեկտալ քաղցկեղը, շաքարախտը եւ արյան բարձր ճնշումը:

Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդություն է: Ախտանիշների թվում են փորլուծությունը, որովայնի ցավը եւ քաշի կորուստը: Ժամանակակից բուժումն ուղղված է ախտանշանների բռնկումների կանխարգելմանը՝ սննդակարգի փոփոխությունների, դեղորայքի ընդունման եւ վիրահատությունների միջոցով:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ