• Latest news

Փհենյանում ընդհանուր լոքդաուն են հայտարարել. ԿԺԴՀ-ում «տենդի» մոտ 3 միլիոն դեպք է հայտնաբերվել

24 մայիսի, 2022  12:44

Փհենյանում փաստացի ընդհանուր լոքդաուն է հայտարարվել՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով, աշխատում են միայն մի քանի կենսական կարեւոր ձեռնարկություններ, ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Դեսպանությունը տեղեկացրել է, որ մայիսի 10-ին ներդրված սահմանափակող միջոցները մնում են շատ կոշտ, հատկապես Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում, որտեղ հիվանդացությունն ավելի բարձր է, քան ամբողջ երկրում։

Դիվանագետները հավելել են, որ ապրիլի վերջից մինչեւ մայիսի 22-ը ԿԺԴՀ-ում տենդով մոտ 2,8 միլիոն մարդ է հայտնաբերվել։ Նրանք ընդգծել են, թե դա չի նշանակում, որ այս բոլոր մարդիկ վարակվել են կորոնավիրուսով։

«Ուրախալին այն է, որ այստեղ ապաքինման բարձր ցուցանիշ է գրանցվել՝ 2,3 միլիոն մարդու մոտ ջերմությունը նորմալացել է, ինչպես նաեւ մահացության ցածր մակարդակ կա՝ ընդամենը 68 մահ»,- հավելել են դիվանագիտական առաքելությունում։ Ռուսաստանի դեսպանության աշատակիցների թվում հիվանդացածներ չկան։ Աշխատակիցների առողջական վիճակը բավարար է, վստահեցրել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Դեսպանությունից նաեւ հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ պատվաստում չի կատարվում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԿԺԴՀ իշխանությունները կորոնավիրուսով վարակվածներին «տենդով հիվանդ» են անվանում՝ COVID-19-ի թեստավորման եւ հայտնաբերման սարքավորումների բացակայության պատճառով։ Պարզաբանվել է, որ «տենդով հիվանդացածների» թվում են ոչ միայն կորոնավիրուսով վարակվածները, հայտնում է «Аргументы и факты»-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ