• Latest news

ԱՄՆ-ում համավարակի ընթացքում զգալիորեն ավելացել են օրգանների փոխպատվաստումները, որոնց դոնորները թմրամիջոցների գերդոզավորման զոհեր են

24 մայիսի, 2022  17:26

Թմրամիջոցների գերդոզավորումից մահացած դոնորների օրգանները COVID-19 համավարակի առաջին տարվա ընթացքում օգնել են կայուն մակարդակի վրա պահպանել լյարդի փոխպատվաստումների թիվը ԱՄՆ-ում, ասվում է նոր հետազոտության մեջ, գրում է UPI-ն։

«Երբ համավարակը սկսվեց, մենք լյարդի փոխպատվաստման անկում չդիտարկեցինք, ինչը զարմանալի էր, քանի որ շատ վիրահատություններ չեղարկվել կամ հետաձգվել էին»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Գրենադայի Սուրբ Գեորգիի համալսարանի աշխատակից Փիթեր Լիմբերոպուլոսը:

«Ցավոք, հիմնական պատճառը, կարծես թե, թմրամիջոցների գերդոզավորումից մահացած դոնորների թվի աճն է»,- հավելել է գիտնականը:

Թմրամիջոցների գերդոզավորումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գնահատվում է որպես հանրային առողջապահության ճգնաժամ: Անցյալ տարի ավելի քան 107 600 ամերիկացիներ են մահացել թմրամիջոցների գերդոզավորումից, ինչը ռեկորդային ցուցանիշ է, վերջերս հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները:

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ի Օրգանների համատեղ օգտագործման միացյալ ցանցի օրգանների նվիրատվության ռեեստրը: Նրանք վերլուծել են դոնորների տվյալները՝ բոլոր օրգանների փոխպատվաստման համար, ներառյալ լյարդը՝ COVID-19 համավարակի սկսվելուց 14 ամիս առաջ (2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 29-ը) եւ դրա սկսվելուց 14 ամիս անց (2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը):

Գերդոզավորումից մահացած դոնորների լյարդի թիվն աճել է 26 տոկոսով՝ նախաքովիդային շրջանից մինչեւ COVID-19-ի շրջանն ընկած ժամանակահատվածում մոտ 15-18 տոկոսից: Գերդոզավորումից մահացած դոնորների օրգանների օգտագործումը բոլոր պինդ օրգանների փոխպատվաստման համար աճել է գրեթե մեկ երրորդով՝ մոտ 14 տոկոսից հասնելով մինչեւ 17 տոկոսից մի փոքր ավելի։

2020 թվականի մարտ եւ ապրիլ ամիսներին կատարված փոխպատվաստումները չեն ներառվել ուսումնասիրություններում՝ այդ ամիսներին հիվանդանոցներում COVID-ի հետ կապված՝ աշխատանքի խափանումների պատճառով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ