• Latest news

Ինչով է թունդ թեյը վտանգավոր մարդու առողջության համար

25 մայիսի, 2022  10:34

Նյարդաբան Վալենտինա Իսաեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով է թունդ թեյը, որը աշխարհի շատ երկրների բնակիչների համար սովորական ու սիրելի ըմպելիք է, վտանգավոր մարդու առողջության համար։

Նյարդաբանի խոսքով՝ թունդ թեյը չափազանց խտացված կամ երկար եփվող ըմպելիք է։ Մասնագետը թեյ պատրաստելու մի քանի խորհուրդ է տվել՝

  • թեյի թուրմի խտությունը չպետք է գերազանցի 1 թեյի գդալը 200-300 մլ ջրի համար,
  • սեւ թեյի թրմելու ժամանակը կազմում է առավելագույնը 5 րոպե, կանաչինը եւ ուլունինը` ոչ ավելի, քան 3 րոպե, սպիտակ թեյինը` 1 րոպե, պուերայինը` 30 վայրկյանից մինչեւ 3 րոպե:

Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տալիս օրական խմել ոչ ավելի, քան 5 բաժակ թարմ եփած եւ ոչ թունդ թեյ։ Մարդիկ, որոնք քնելու հետ կապված խնդիրներ ունեն, պետք է ժամը 18:00-ից հետո հրաժարվեն թեյ խմելուց։

Իսաեւան նշել է, որ թունդ թեյը եւ դրա չափից ավելի օգտագործումը կարող են հանգեցնել հետեւյալ տհաճ հետեւանքներին.

  1. Երկաթի անբավարարություն։ Արդյունքում վատանում է մազերի եւ մաշկի վիճակը, առաջանում է մշտական հոգնածություն եւ երկաթի դեֆիցիտի անեմիա։
  2. Մարսողության գործընթացի խանգարում։ Թեյի մեջ պարունակվող կոֆեինը կարող է առաջացնել այրոց, թթվային ռեֆլյուքս, գաստրիտի եւ խոցի սրացում, աղիների աշխատանքի խանգարում։
  3. Բացասական ազդեցություն նյարդային համակարգի վրա՝ բարձր տագնապայնություն, նյարդային հյուծվածություն, հոգեհուզական վիճակի փոփոխություններ եւ կախվածություն, որը նման է ալկոհոլից կամ թմրամիջոցներից կախվածությանը:
  4. Քնի որակի խանգարում, անքնություն։
  5. Կործանիչ ազդեցություն սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։
  6. Բացասական ազդեցություն լյարդի վրա։ Բանն այն է, որ շրջակա միջավայրի վատ պայմաններում աճեցված թեյի տերեւները կարող են ծանր մետաղներ պարունակել: Բացի այդ, ծաղկող բույսերի հավելումներով թեյը երբեմն պարունակում է պիրոլիզիդինային ալկալոիդներ՝ տոքսիններ, որոնց մեծ քանակությունը բացասաբար է ազդում լյարդի վրա:
  7. Ոսկորների եւ ատամների քայքայում։ Թունդ թեյը կամ այս ըմպելիքի չափից ավելի օգտագործումն էապես բարձրացնում է ոսկրային հյուսվածքում ֆտորի քանակը, ինչը կարող է հանգեցնել ոսկորների փխրունության եւ ատամների կորստի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։