• Latest news

Կապիկի ծաղիկը սխալմամբ կարող են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն համարել․ ԱՄՆ ՀՎԿԿ

25 մայիսի, 2022  11:47

Հինգ ամերիկացիներ, ամենայն հավանականությամբ, կապիկի ծաղիկով վարակված կարող են լինել, ինչպես երկուշաբթի տեղեկացրել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը՝ նախազգուշացնելով, որ մարդիկ սկզբում կարող են այն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն համարել, գրում է USA Today-ը:

Գիտնականները հայտնաբերել են կապիկի ծաղիկի ավելի քան 300 հաստատված կամ ենթադրյալ դեպքեր, հիմնականում Եվրոպայում, եւ փորձում են պարզել, թե արդյոք այդ դեպքերը կապված են միմյանց հետ:

Տասնամյակներ շարունակ կապիկի ծաղիկը նկատվել է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի որոշ հատվածներում: Համարվում է, որ այն մարդկանց փոխանցվում է կենդանիներից, հավանաբար՝ կրծողներից: Որպես կանոն, տարեկան մի քանի ճանապարհորդներ վարակված են վերադառնում ԱՄՆ եւ Եվրոպա, սակայն մարդուց մարդուն վիրուսի փոխանցման լայն շղթա դեռ չի նկատվել։

Ի տարբերություն կապիկի ծաղիկի հայտնի դեպքերի, երբ նկատելի ցանը սովորաբար նախ ձեռքերին է հայտնվում, ներկայիս դեպքերի շարքում ցաներից շատերը սկզբում հայտնվում են սեռական օրգանների կամ անուսի շուրջը, մամուլի ասուլիսում ասել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները։

Քանի որ ծովափնյա սեզոնը սկսվում է այս հանգստյան օրերին, հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են համոզվել, որ բնակիչները եւ բուժաշխատողները տեղյակ են այն հնարավորության մասին, որ ցանը՝ զուգորդված ճանապարհորդության պատմության հետ, կարող է վկայել կապիկի ծաղիկի, այլ ոչ թե ավելի տարածված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության մասին, ինչպիսին է հերպեսը կամ սիֆիլիսը, որոնց այն կարող է նման լինել:

Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որը պատկանում է նույն ընտանիքին, ինչ բնական ծաղիկը, թեեւ շատ ավելի քիչ վտանգավոր է: Ըստ անասնաբույժ եւ ՀՎԿԿ պաթոգենների եւ բարձր ռիսկի պաթոլոգիայի բաժնի փոխտնօրեն Ջենիֆեր Մաքուիսթոնի՝ սկզբում այն դրսեւորվում է որպես գրիպանման հիվանդություն, որն ուղեկցվում է ջերմությամբ, մկանային ցավերով եւ թուլությամբ, իսկ հետո՝ մաշկի ախտահարմամբ, թեեւ սկզբում կարող է ցան առաջանալ։

Կապիկի ծաղիկն այնքան հեշտությամբ չի փոխանցվում, որքան, օրինակ, SARS-CoV-2-ը։ Բերանի խոռոչի վարակը կարող է պատճառ դառնալ, որ մարդը խոսելիս կամ հազալիս վիրուսային մասնիկներ արտանետի, թեեւ այս վիրուսը սովորաբար շնչառական չի համարվում:

Այս վիրուսը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, թեեւ այն կարող է փոխանցվել խոցերի կամ կենսաբանական հեղուկների հետ սերտ անձնական շփման միջոցով, ասում է բժիշկ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բաժնի համաճարակաբան Ջոն Բրուքսը: Հագուստը եւ անկողնային պարագաները նույնպես կարող են վարակված լինել:

Բրուքսի խոսքով՝ ծաղիկով վարակված կապիկներից շատերը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, բայց «այս վիրուսը ցանկացածին կարող է վարակել»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել