• Latest news

Կապ է հայտնաբերվել պրոֆեսիոնալ մարտիկների մոտ սպարինգի հաճախականության եւ ուղեղի կառուցվածքի փոփոխությունների միջեւ

25 մայիսի, 2022  17:35

Ֆուտբոլի դաշտը եւ բռնցքամարտի ռինգը ուղեղի համար վտանգավոր տարածքներ են դարձել, քանի որ գլխին կրկնվող հարվածները որոշ մարզիկների երկարաժամկետ վնաս են պատճառում, փոխանցում է UPI-ն։
Որքան շատ են խառը մարտարվեստի մասնակիցները սպարինգներ անկացնում մարզվելիս, այնքան ավելի հավանական է, որ նրանց ուղեղի կառուցվածքում փոփոխություններ են զարգանում, որոնք կապված են գանգուղեղային տրավմաների հետ, հայտնել են հետազոտողները Նյու Օռլեանում Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի նիստի ժամանակ:

«Այդ փոփոխությունները, որոնք սպիտակ նյութի հիպերինտենսիվություն են կոչվում, վկայում են այն մասին, որ սպիտակ նյութը փոխվել է»,- պատմել է Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի առաջատար հետազոտող Ահարոն Էսագոֆը:

Նրա խոսքով՝ սպարինգի ժամանակ մարդիկ շարունակում են հարվածներ ստանալ գլխին, ինչն անուղղակիորեն կարող է սպիտակ նյութի գերինտենսիվության եւ դրա վնասման հանգեցնել:

Ընդ որում, գիտնականները նաեւ պարզել են, որ ռինգում մեծ քանակությամբ սպարինգը գործնականում կապված է նաեւ պոչավոր միջուկի չափի մեծացման հետ՝ ուղեղի այն հատվածը, որը կապված է շարժումների, սովորելու, հիշողության, պարգեւատրման եւ հույզերի հետ:

Այդպես, հնարավոր է, որ գլխին հարվածները, որոնք մարդը ստանում է վարժությունների ընթացքում, որոշակի վնաս են հասցնում ուղեղի սպիտակ նյութին, սակայն մարզումները ծառայում են նաեւ ուղեղի այլ մասերի պաշտպանությանը, եզրափակել է Էսագոֆը:

Հետազոտության համար Էսագոֆը եւ գործընկերները վերլուծել են պրոֆեսիոնալ մարտիկների տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։