• Latest news

Որոշ հակավիրուսային դեղամիջոցներ կարող են նվազեցնել կապիկի ծաղիկի ախտանիշները եւ վարակելիության տեւողությունը

25 մայիսի, 2022  13:15

Մեծ Բրիտանիայում 2018-ից 2021 թթ. անցկացված կապիկի ծաղիկով ախտորոշված ​​յոթ հիվանդների նոր հետահայաց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ հակավիրուսային դեղամիջոցներ կարող են կրճատել ախտանիշները եւ նվազեցնել հիվանդի վարակելի լինելու ժամանակը:

Հետազոտության շրջանակներում վերլուծված դեպքերը, որոնք հրապարակվել են The Lancet Infectious Diseases-ում, ներհիվանդանոցային եւ կենցաղային փոխանցման առաջին դեպքերն են Աֆրիկայի սահմաններից դուրս, ինչպես նաեւ նկարագրում են հիվանդի արձագանքը հիվանդության բուժման համար երկու տարբեր հակավիրուսային դեղամիջոցների՝ բրինցիդոֆովիրի եւ տեկովիրիմատի առաջին օգտագործմանը:

Հետազոտության ընթացքում բրինցիդոֆովիրի կլինիկական օգտակարության քիչ ապացույցներ են գրանցվել, սակայն հետեւություն է արվել, որ տեկովիրիմատի ներուժի հետագա հետազոտություն է անհրաժշետ: Հեղինակները նաեւ հայտնում են արյան եւ կոկորդից քսուքի մեջ կապիկի ծաղիկի վիրուսի հայտնաբերման մասին: Քանի որ այս հիվանդության վարակի վերահսկման եւ բուժման օպտիմալ ռազմավարություններ դեռ չեն մշակվել, այս հետազոտությունները կարող են օգնել հիվանդության կլինիկական առանձնահատկությունները, ինչպես նաեւ փոխանցման դինամիկան  հասկանալու գործում:

«Մինչ հանրային առողջապահության ներկայացուցիչները պայքարում են՝ հասկանալու համար, թե ինչն էր 2022 թ. մայիսին Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում կապիկի ծաղիկի բռնկումների պատճառը, մեր ոհետազոտությունը հակավիրուսային դեղամիջոցների օգտագործման առաջին տեղեկություններն է հայտնում մարդկանց մոտ կապիկի ծաղիկի բուժման համար,- ասել է հոդվածի գլխավոր հեղինակ, Liverpool University Hospitals NHS Foundation Trust-ից բժիշկ Հյու Ադլերը:- Թեեւ վերջին բռնկումն ավելի շատ հիվանդների է ընդգրկել, քան մենք ավելի վաղ հանդիպել էինք Մեծ Բրիտանիայում, կապիկի ծաղիկը պատմականորեն այնքան էլ էֆեկտիվ չի փոխանցվում մարդկանց միջեւ, եւ հանրային առողջության համար ընդհանուր վտանգը այդքան էլ մեծ չէ»:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել