• Latest news

Ռուսաստանում վիրաբույժները հեռացրել են երկվորյակ լույս աշխարհ բերած հիվանդի 1.5 կգ քաշով խպիպը

26 մայիսի, 2022  12:27

Եզակի վիրահատության մանրամասները, որն իրականացրել են Վոլգոգրադի բժիշկները, «Վիսոտա 102» լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի առողջապահության կոմիտեում։

Այս տարվա ապրիլին մի հղի կին դիմել էր բժիշկների օգնությանը։ Հիվանդի վահանաձդւ գեղձը հսկայական չափերի է հասել։ Կինը հոսպիտալացվել էր Վոլգոգրադի տարածաշրջանային թիվ 1 կլինիկական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական բաժանմունք։

Բժիշկներն ախտորոշիչ միջոցառումներ էին անցկացրել եւ եզրակացրել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ։ Հաշվի առնելով հղիության տեւողությունը՝ հիվանդը ծննդաբերության համար տեղափոխվել է Վոլգոգրադի թիվ 2 տարածաշրջանային կլինիկական պերինատալ կենտրոն։

Այնտեղ կինը երկու առողջ երեխաների մայր էր դարձել, եւ արդեն նոր կարգավիճակով վերադարձել էր շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք եւ վահանաձեւ գեղձի հեռացման բարդ վիրահատություն էր տարել։

Չնայած վահանաձեւ գեղձի հեռացման վիրահատությունն ամենադժվար վիրահատական ​​միջամտություններից է՝ ամեն ինչ լավ է անցել։ Կնոջն վահանաձեւ գեղձն ամբողջությամբ հեռացվել էր։ Օրգանը կշռում էր 1.5 կիլոգրամ։

Հետվիրահատական ​​շրջանը լավ է անցել: Բժիշկների առանցքային խնդիրներից էր լակտացիայի պահպանումը։ Կնոջ՝ բուժհաստատությունում գտնվելու ժամանակահատվածում նրան զննել էին նաեւ գինեկոլոգները: Հիվանդին հակաբիոտիկներ չեն նշանակել, որպեսզի երիտասարդ մայրը կարողանա կրծքով կերակրել իր երկվորյակներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել