• Latest news

Ո՞ւմ են հակացուցված կոնտակտային լինզաները

27 մայիսի, 2022  09:37

Կոնտակտային լինզաները, ինչպես ցանկացած դեղամիջոց, ունեն հակացուցումներ, որոնք կախված են աչքի վիճակից, NEWS.ru-ի հետ զրույցում ասաց ակնաբույժ Վյաչեսլավ Կուրենկովը։

Նրա խոսքով՝ լինզաներ կրելուց առաջ անպայման պետք է գրանցվել մասնագետի մոտ եւ հետազոտվել, մասնավորապես՝ պետք է ուսումնասիրվի աչքի արտազատիչ ապարատի աշխատանքը, այսինքն՝ խոնավացումը։ Մասնագետը նշեց, որ լինզաներ չի կարելի կրել նրանց, ովքեր աչքի հիվանդություններ ունեն կամ որեւէ վնասվածք են ունեցել։

«Եթե պացիենտը հատկապես եղջերաթաղանթի վնասվածք է ստացել, ապա այդ վիճակում հնարավոր չէ լինզաներ ընտրել, քանի որ կլինեն սահմանափակումներ։ Չնայած որոշ դեպքերում նշանակվում են հատուկ սկլերային կոնտակտային լինզաներ, որոնք օգնում են շտկել, եթե եղջերաթաղանթի հետ կապված տրավմատիկ խնդիրներ կան»,- պարզաբանեց բժիշկը։

Մյուս սահմանափակումները, մասնագետի խոսքով, աչքի բորբոքային հիվանդություններն են, որոնք կարող են լինել ժամանակավոր կամ մշտական։ Եթե պացիենտը կրում է լինզաներ ոչ թե ամենօրյա փոխարինման, այլ երկարաժամկետ օգտագործման համար, ապա այդպիսի լինզաները պետք է մշակվեն ամեն օր եւ հանվեն գիշերը։ Աչքերն անպայման պետք է հանգստանան առանց կոնտակտային լինզաների եւ վերականգնվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։