• Latest news

Զենքի հասանելիություն ունեցող դեռահասներն ինքնասպանության բարձր ռիսկի են ենթարկված. հետազոտություն

27 մայիսի, 2022  12:28

Դեռահասները, ովքեր զենքերի հասանելիություն ունեն, ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի ավելի բարձր ռիսկի են ենթարկված, վկայում է Չիկագոյի մանկական հիվանդանոցի նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Academic Pediatrics ամսագրում:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ բոլոր ամերիկացի դեռահասների մոտ մեկ երրորդը, ովքեր որեւէ պատճառով դիմում են շտապ օգնության բաժանմունք, դեպրեսիայի միջին եւ ծանր ախտանիշներ ունեն, ինչը վկայում է բնակչության այս խմբում հոգեկան առողջության բարձր կարիքի մասին, կարծում են հետազոտության հեղինակները:

Ընդ որում, այս դեպրեսիվ դեռահասների ավելի քան 40 տոկոս զենքի հասանելիություն ունի, պարզել են հետազոտողները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն դեռահասները, ով զենքի հասանելիություն ունի, 1.5 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարել կամ ինքնասպանության մասին մտքեր ունեցել: Տվյալ դեպքում խոսքը կորոնավիրուսի համավարակին նախորդող ժամանակահատվածի մասին է։

Հետազոտողները վերլուծել են 14-ից 18 տարեկան ավելի քան 15.000 հիվանդի տվյալները, ովքեր դիմել են ԱՄՆ մանկական հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք 2013 թ. հունիսից մինչեւ 2020 թ. մարտը:

Դեռահասների մոտ 14 տոկոսը հայտնել է, որ իրենց տանը զենք կա եւ այն ​​առաջիկա 24 ժամվա ընթացքում ձեռք բերելու հնարավորություն ունեն:

Ինքնասպանության նախորդ փորձի հավանականությունը մեծացնող խնդիրների թվում էր սեռական բռնության պատմությունը: Բացի այդ, ծաղրը, ինտիմ զուգընկերոջ բռնությունը կամ խնամակալների չարաշահումը զգալիորեն մեծացրել են ինքնասպանության մասին մտքերի եւ ինքնասպանության փորձերի հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել