• Latest news

Գիտնականներն անբուժելի քաղցկեղային ուռուցքների ոչնչացման նոր մոտեցում են հայտնաբերել 

27 մայիսի, 2022  22:30

Գիտնականների միջազգային թիմն անբուժելի քաղցկեղային ուռուցքները ոչնչացնելու նոր միջոց է հայտնաբերել։ Բուժման նոր մեթոդի մասին հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում։

Աշխատանքը հնարավոր դարձավ միայն Fox Chase Cancer Center-ի թիմի, դոկտոր Բալաչանդրանի եւ դոկտոր Պոպցովայի գլխավորությամբ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համակարգչային գիտնականների, Մելբուռնի համալսարանից դոկտոր Ուոլքլիի աջակցությամբ, Միյաձակիի համալսարանից դոկտոր Սյուի եւ Սուրբ Ջուդի մանկական հետազոտական ​​հիվանդանոցից դոկտոր Թոմասի, ինչպես նաեւ InsideOutBio բիոտեխնոլոգիական ընկերությունից դոկտոր Ալան Հերբերտի համագործակցության շնորհիվ:

Խոսքն ուռուցքների մասին է, որոնք գոյություն ունեցող իմունոթերապիաներին չեն ենթարկվում, այդ թվում՝ հակամարմինների օգտագործմամբ:

Նոր մոտեցման մեջ օգտագործում է Z-DNA բուժումը (ԴՆԹ-ի կրկնակի պարույրի բազմաթիվ հնարավոր կառուցվածքներից մեկը, իրենից ձախակողմյան կրկնակի պարույր է ներկայացնում) Z-DNA-ի գործառույթներից մեկը վիրուսների նկատմամբ իմունային պատասխանի կարգավորումն է: Այդ արձագանքը ներառում է երկու սպիտակուց, որոնք սպեցիֆիկորեն ճանաչում են Z-DNA-ն, ADAR 1-ը (ՌՆԹ-գործող ադենոզինդեամինազ) եւ ZBP1 (Z-DNA կապող 1 սպիտակուց): ADAR1-ի եւ ZBP1-ի միջեւ փոխազդեցությունն է որոշում՝ ուռուցքային բջիջն ապրի, թե մահանա:

Գիտնականները փոքր մոլեկուլ են հայտնաբերել, որը կարող է շրջանցել ADAR1-ի ճնշումը եւ ուղիղ կերպով ակտիվացնել ուռուցքային բջիջների մահը ZBP1-ի ազդեցության տակ։ Նոր դեղամիջոցն աշխատում է անկախ այն մուտացիայից, որը քաղցկեղ է առաջացրել։ Բջջային մահվան պատճառած ձեւը խիստ իմունոգեն է: Ռեակցիայի արդյունքում ֆիբրոբլաստները, որոնք նպաստում են ուռուցքի աճին, ոչնչացվում են։

Այսպիսով, դեղամիջոցը մեծացնում է իմունոթերապիայի արդյունավետությունը հակամարմինների միջոցով, որն արգելափակում է PD-1-ին ուղղված վերահսկման կետերը (իմունոգոլոբուլինների գերընտանիքի թաղանթային սպիտակուց, որը դեր է խաղում իմունային բջիջների բջջային տարբերակման մեջ.): Դեղամիջոցը կուրաքսինների ընտանիքից է։ Միացությունն ապացուցվել է, որ անվտանգ է I փուլի փորձարկումներում, սակայն դեռ հետագա հետազոտություն է պահանջում՝ հաստատելու համար, որ դրա կլինիկական օգտագործումը հակա-PD1-ի հետ համատեղ առավելություն է ապահովում աղցկեղի բուժման մեջ:
 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել