• Latest news

Ո՞ր երեք մթերքների օգտագործումը պետք է կրճատել ինֆարկտից խուսափելու համար

29 մայիսի, 2022  11:44

Երբ ճարպային կուտակումների պատճառով արյունատար անոթները նեղանում են, թթվածնով հագեցած արյունը դժվարությամբ է հասնում սրտի մկաններին: Այսպիսով, եթե արյունատար անոթի խցանման պատճառով արյան մատակարարումն ընդհատվում է, սրտամկանը թթվածնային քաղց է զգում, իսկ սրտի բջիջները սկսում են մահանալ՝ սա սրտի նոպա է, գրում է Medikforum-ը։

Ներկայումս սրտի նոպա տարած 10 մարդուց առնվազն յոթը ողջ է մնում, սակայն կարող են երկարատեւ վնասվածքներ առաջանալ: Վնասված սիրտը չի կարող պատշաճ կերպով արյուն մղել մարմնով:

Սա հայտնի է որպես սրտի անբավարարություն:

Սրտի անբավարարության ախտանիշներն են՝

  • Շնչահեղձությունը ակտիվությունից հետո կամ հանգիստ ժամանակ
  • Ժամանակի մեծ մասը հոգնածության զգացումը
  • Վարժությունները հոգնեցուցիչ համարելը
  • Այտուցված կոճերն ու ոտքերը։

«Երեք բաղադրիչները, որոնք, ինչպես հայտնի է, նպաստում են ճարպային կուտակումներին արյունատար անոթների պատերի երկայնքով, հագեցած ճարպերն են, աղը կամ շաքարը: Այսպիսով, եթե դուք արդեն ունեք սրտի հիվանդություններ, ավելի լավ է սահմանափակել նման մթերքները»,- MedikForum-ին ասել է սրտաբան Օլեգ Վարֆոլոմեեւը։

Հագեցած ճարպեր եւ շատ շաքար պարունակում են՝

  • Կարագը, յուղը, ճարպը, կոկոսի յուղը եւ արմավենու յուղը
  • Տորթերը
  • Թխվածքաբլիթները
  • Մսի յուղոտ կտորները
  • Երշիկեղենը
  • Բեկոնը
  • Չորացրած միսը, ինչպիսիք են սալյամին, կորիզոն եւ պանչետան
  • Պանիրը
  • Թխվածքները, ինչպիսիք են կարկանդակները, կրեմով կարկանդակները, ռուլետները եւ կրուասանները
  • Սերուցքը, կրեմ-ֆրեշը եւ թթվասերը
  • Պաղպաղակը
  • Կոկոսի կաթը եւ կոկոսի կրեմը
  • Կաթնային կոկտեյլները
  • Շոկոլադը եւ շոկոլադային սփրեդները։

Աղի ցածր պարունակությամբ սննունդը վայելելու համար պետք է գիտակցել, թե աղի մեծ պարունակության վտանգը, օրինակ՝ չիպսերի մեջ: Աղը կարող է բարձրացնել արյան ճնշումը, որն էլ ավելի է վնասում արյունատար անոթները եւ մեծացնում կյանքին սպառնացող ինսուլտի վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է