• Latest news

Մի քանի կարեւոր փաստ մենինգիտի մասին. ԱՄՆ-ում ամենամահացու բռնկման պատմությունը

29 մայիսի, 2022  13:22

Մենինգիտը առաջանում է պաշտպանիչ թաղանթների (հայտնի են որպես մենինգներ) բորբոքումից, որոնք ծածկում են ուղեղը եւ ողնուղեղը: Բորբոքումը սովորաբար առաջանում է այս հատվածները շրջապատող հեղուկի վարակման պատճառով:

Մենինգիտի հինգ տեսակ կա՝ բակտերիալ, վիրուսային, մակաբուծային, սնկային եւ ոչ վարակիչ։

Բակտերիալ մենինգիտը վարակիչ է:

Վիրուսային մենինգիտը ավելի քիչ ծանր է եւ ավելի տարածված, քան բակտերիալը:

Սնկային, վիրուսային, մակաբուծային եւ ոչ վարակիչ մենինգիտները վարակիչ չեն եւ չեն փոխանցվում մարդուց մարդուն:

Սնկային եւ մակաբուծային մենինգիտները հազվադեպ են հանդիպում:

Մենինգիտի ամենատարածված պատճառները վիրուսային վարակներն են, երբ վիրուսը հայտնվում է ուղեղի մեջ՝ քթի կամ բերանի միջոցով ներթափանցելուց հետո:

Բակտերիալ մենինգիտը սկսվում է մրսածության նման վարակով եւ տարածվում է շնչառական ու կոկորդի սեկրեցիաների միջոցով, ինչպիսիք են թուքը եւ խորխը:

Սնկային մենինգիտով մարդիկ վարակվում են ախտահարված սպորներ շնչելով։

Վարակված սնունդը, ջուրը եւ հողը կարող են հանգեցնել մակաբուծային մենինգիտի:

Ոչ վարակիչ մենինգիտը կարող է առաջանալ ֆիզիկական վնասվածքից, քաղցկեղից, համակարգային գայլախտից եւ որոշ դեղամիջոցներից:

Էնտերովիրուսները, որոնք վիրուսային մենինգիտի առավել տարածված պատճառն են, մարդուց մարդուն ավելի հաճախ փոխանցվում են ֆեկալային աղտոտման կամ վարակված մարդու շնչառական արտադրությունների միջոցով:

Մենինգիտի որոշ տեսակների ախտանիշները սովորաբար արագ են ի հայտ գալիս եւ ներառում են բարձր ջերմություն ու դող, հոգեկան վիճակի փոփոխություններ, սրտխառնոց եւ փսխում, լույսի նկատմամբ զգայունություն, գլխացավեր եւ պարանոցի կարծրություն:

Բակտերիալ մենինգիտը բուժվում է հակաբիոտիկներով: Վիրուսային մենինգիտը բուժվում է անկողնային ռեժիմով, շատ հեղուկներով եւ ցավազրկող դեղամիջոցներով, իսկ սնկային մենինգիտը բուժվում է հակասնկային դեղամիջոցներով:

Մակաբուծային մենինգիտն ավելի քիչ տարածված է եւ մեծ մասամբ մահվան ելք է ունենում։

Վիրուսային եւ բակտերիալ մենինգիտի որոշ տեսակներից պաշտպանվելու համար պատվաստանյութեր կան:

2012-ին մի քանի նահանգներում սնկային մենինգիտի բռնկումը՝ կապված աղտոտված ստերոիդների ներարկումների հետ, կապված էր New England Compounding Center-ի (NECC) հետ: Բռնկման հետեւանքով վարակվել էր 753 մարդ՝ 20 նահանգներում, մահացել էր 64 մարդ: Սա ԱՄՆ պատմության մեջ մենինգիտի ամենամահացու բռնկումն էր։

2014 թվականի դեկտեմբերի 16-ին տասնչորս մարդու մեղադրանք էր ներկայացվել 2012 թվականի բռնկման հետ կապված, այդ թվում՝ երկուսը՝ NECC-ի նախագահ Բարրի Քադենին եւ տեսուչ-դեղագործ Գլեն Չինին, որոնց 25 մեղադրանք էր առաջադրվել երկրորդ աստիճանի սպանության համար: Այլ մեղադրանքները ներառում էին ռեկետ, դավադրություն, փոստով խարդախություն եւ կեղծ ու անորակ դեղերի արտադրություն եւ վաճառք:

2017 թվականի մարտի 22-ին Քադենը դատապարտվել էր ռեկետի, ռեկետային դավադրության, փոստային խարդախության եւ խաբելու ու մոլորեցնելու նպատակով թմրամիջոցների սխալ պիտակավորման համար: Նա արդարացվել է երկրորդ աստիճանի սպանության 25 կետերով։

2017 թվականի հունիսի 26-ին Քադենը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։

2018 թվականի հունվարի 31 ին Չինը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։

2020 թվականի հուլիսի 9 ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Քադենի եւ Չինի համար վճիռները: Նրանց պատիժը չեղարկվել եւ վերադարձվել է Շրջանային դատարան՝ կրկին դատավճիռ կայացնելու համար։

2021 թվականի հուլիսի 7-ին Քադենը կրկին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

2021 թվականի հուլիսի 21-ին Չինը դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել