• Latest news

Գիտնականները մշակել են սենսորային համակարգ, որը հետեւում է պարողներին պարի ժամանակ

31 մայիսի, 2022  14:40

Քյորթինի համալսարանի կողմից մշակված սենսորային նոր համակարգը հետեւում է պարողների շարժումներին՝ արժեքավոր տեղեկատվություն տրամադրելով այն մասին, թե ինչպես են նրանք հարմարվում պարին՝ հաղթահարելով ցավը։

PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ մասնագետները վերլուծել են Արեւմտյան Ավստրալիայի Կատարողական արվեստների ակադեմիայի բալետի եւ ժամանակակից պարարվեստի 52 ուսանողների շարժումները:

Քյորթինի օժանդակ առողջապահության դպրոցի առաջատար հետազոտող, ասպիրանտ եւ նախկինում բալետի պրոֆեսիոնալ պարուհի Դանիկա Հենդրին ասել է, որ թեեւ գրեթե բոլոր պարողները ցավ են զգում, նրանցից միայն կեսն է դադարեցնում կամ փոխում շարժումները:

Միեւնույն ժամանակ, մասնագետը նշել է, որ գոյություն ունեցող միջոցները, ինչպիսիք են օրագրերը եւ գործունեության գրաֆիկները, չեն արտացոլում այն կոնկրետ շարժումները, որոնք կատարում են պարողները։

Ապագայում սենսորների տեխնոլոգիայի կիրառումը բժիշկներին հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ մարզիկների շրջանում ցավի, հաշմանդամության եւ շարժման միջեւ կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է