• Latest news

Ի՞նչ է իրենից ներկայացնում օրթոպեդիկ ստոմատոլոգիան․ պատմում է բժշկական գիտությունների թեքնածու Արտակ Հեբոյանը

3 հունիսի, 2022  15:18

Վերջին շրջանում մեծ տարածում է գտել ստոմոտոլոգիայի օրթոպեդիա ճյուղը Հայաստանում։ Մարդիկ ավելի շատ են սկսել հետևել ատամների և առողջությանը և էսթետիկ տեսքին։ Այս մասին ավելի մանրամասն խոսել ենք Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Գագիկի Հեբոյանի հետ։

Ի՞նչ խնդիրներով է զբաղվում օրթոպեդ-ստոմատոլոգը:

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան ստոմատոլոգիայի հիմնական ճյուղերից մեկն է, որը զբաղվում է գերազանցապես պրոթեզավորմամբ: Այն հնարավորություն է տալիս ախտահարված/քայքաված ատամները, բացակա ատամները և հարակից հյուսվածքների դեֆեկտները վերականգնել շարժական և անշարժ տարբեր կոնստրուկցիաների միջոցով՝ պահպանելով կամ վերականգնելով բերանային ֆունկցիան (խոսքի, ծամելու), հարմարավետությունը, արտաքին տեսքը: Օրթոպեդ-ստոմատոլոգը զբաղվում է ներ- և արտաբերանային այսպիսի դեֆեկտների ախտորոշմամբ, բուժման պլանավորմամբ և բուժմամբ՝ կիրառելով տարբեր կենսահամատեղելի նյութեր:

Ակնհայտ է և հասկանալի, որ տարբեր դեֆեկտների պրոթեզավորումը, ունի ոչ միայն բուժիչ, այլև կանխարգելիչ նշանակություն: Պրոթեզավորումը կանխվում են դիմածնոտային շրջանում տարբեր դեֆորմացիաների զարգացումները, պահպանվում է ծամիչ ապարատի ֆունկցիոնալ և ներդաշնակ գործունեությունը, ինչպես նաև ստամոքս-աղիքային ուղու բնականոն աշխատանքը: Ավելին, ատամների էսթետիկայի վերականգնումը բուժառուներին հոգեբանորեն ավելի ինքնավստահ է դարձնում, որը հատկապես կարևոր է սոցիալական շփումներում:

Ատամների Էսթետիկ տեսքի վրա ինչպիսի՞ գործոններ են ազդում։

Ընդհանրապես էսթետիկան լայն հասկացություն է: Այն իր ընկալմամբ հարաբերական է, քանի որ էսթետիկ չափանիշների մասին պատկերացումները կարող են տարբերվել կախված էթնիկական պատկանելիությունից, սեռից և տարիքից: Այդ պատկերացումները կարող են տարբերվել նաև միևնույն հասարակության տարբեր անձանց մոտ՝ պայմանավորված անհատական հոգեկերտվածքով և առանձնահատկություններով: Ատամները ժամանակի ընթացքում մաշվում են՝ փոխելով իրենց ձևն ու գույնը: Ավելին, կան բազմաթիվ ռիսկային գործոններ, որոնք ատամների գունափոխության պատճառ կարող են հանդիսանալ: Դրանցից են սննդային պիգմենտները, բերանի խոռոչի վատ հիգիենան, սիգարետ ծխելը և այլն:

Ինչպե՞ս կարելի է վերացնել կամ նվազեցնել ատամների գունափոխության ռիսկի գործոնները։

Ատամների գունափոխությունը ստոմատոլոգիայի արդի խնդիրներից է: Ներկայումս բուժառուները նախընտրում են համաչափ և համեմատաբար սպիտակ (բաց երանգի) ատամներ: Այդ պատճառով շատ հաճախ մեզ դիմում են բուժառուներ, ովքեր ցանկանում են պատրաստել կերամիկական կոնստրուկցիաներ կամ իրականացնել ատամների սպիտակեցում: Սակայն ատամներն ամենօրյա խնամք են պահանջում: Բավարար չէ միայն սպիտակեցնել ատամները և ակնկալել, որ դրանք այլևս չեն գունափոխվելու:

Ատամների գունափոխության գործընթացը դանդաղեցնելու համար պետք է խուսափել ռիսկային գործոններից, որոնք արդեն նշեցի: Թեև հնարավոր չէ սննդից բացառել պիգմենտներ պարունակող սննդամթերքը, այնուամենայնիվ կարելի է ուղղակի ողողել բերանի խոռոչը սնունդ ընդունելուց հետո, իսկ ատամները լվանալ օրը երկու անգամ՝ քնելուց առաջ և առավոտյան հաց ուտելուց հետո: Ինչ վերաբերվում է ծխելուն, ապա այն ոչ միայն ատամների գունափոխություն է առաջացնում, այլև վնասակար է բերանի խոռոչի լորձաթաղանթի և ընդհանրապես տարբեր օրգանների և օրգան-համակարգերի համար:

Վերջին ժամանակներում հատկապես լայն տարածում է ստացել տաքացնող սարքերով կիրառվող ծխախոտը: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դրանք, ի տարբերություն ավանդական ծխախոտի, քիչ վնսակար են բերանի խոռոչի հյուսվածքների/պարօդոնտի համար, ինչպես նաև ավելի քիչ են գունափոխում ատամները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է