• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի մեխանիզմ, որը պատասխանատու է հիշողության տարիքային կորստի համար

4 հունիսի, 2022  21:36

Current Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածը՝ հիպոկամպը, փոխլրացնող երկու պրոցես է կատարում՝ պատեռնների բաժանում եւ ավարտում։

Պատեռնի ավարտումը կարելի է նկարագրել որպես որեւէ տեղ կատարած այցելությունը հիշելու ունակություն, երբ այնտեղ եք վերադառնում մեկ ամիս անց, անգամ եթե որոշ մանրամասներ փոխվել են։ Մյուս կողմից՝ շաբլոնների բաժանումը նշանակում է հիշել, թե ինչ խոսակցություններ են տեղի ունեցել յուրաքանչյուր այցելության ժամանակ, եւ դրանք միմյանց հետ չշփոթելու կարողություն։

Տարիքի հետ մարդկանց եւ առնետների մոտ շաբլոնները բաժանելու ունակությունը նվազում է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դա կարող է կապված լինել հիպոկամպի ատամնավոր գալարի CA3 ցանցի հիպերակտիվության հետ։ Այդ հիպերակտիվությունը նվազեցնող դեղամիջոցները բարձրացնում են տարեց առնետների հիշողության արդյունավետությունը։

Հետազոտողները հայտնաբերել են, որ որոշ տարեց առնետներ կարող են հիշողության հետ կապված առաջադրանքները կատարել այնպես, ինչպես երիտասարդ առնետները՝ չնայած նրանց ուղեղը պատեռնները բաժանելու թերություններ է դրսեւորում։

Դրա համար գիտնականները փորձ են կատարել երիտասարդ եւ տարեց առնետների խմբերում, մասնավորապես՝ վարքի թեստավորում ջրային լաբիրինթոսում, սննդի հետ կապված միջոցառումներ, մարզումներ շրջանաձեւ ուղու վրա։

Այնուհետեւ նրանց փոխպատվաստվել է հիպերշարժիչ, որպեսզի հետազոտողները կարողանան հետեւել ուղեղի CA3 հատվածի կողային եզրին։

Դրանից հետո գիտնականներն ուսումնասիրել են առնետների կոգնիտիվ ունակություններն այդ փորձերի ժամանակ։

Նրանք հայտնաբերել են, որ հիշողության խախտումներ ունեցող տարեց առնետները ավելի վատ են կատարել տարբեր առաջադրանքները, քան երիտասարդները, եւ դա համապատասխանել է հիպերակտիվությանը հիպոկամպի СА3 հատվածի որոշակի մասերում։

Սակայն նրանք հայտնաբերել են նաեւ, որ որոշ տարեց առնետներ, որոնք հիշողության հետ կապված խախտումներ չեն ունեցել, առաջադրանքները կատարել են այնպես, ինչպես երիտասարդները՝ չնայած նրանց մոտ նկատվել են СА3 հատվածի նույն փոփոխությունների նշաններ։

Հետազոտողները նշել են, որ նյարդաբանական այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, վարքի դեֆիցիտը գրեթե բացակայում է այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթահարվել որոշակի շեմը։

Նրանց խոսքով՝ սա կարող է բացատրել, թե ինչու են որոշ տարեց առնետներ իրենց այնպես պահել, ինչպես երիտասարդները՝ ելնելով այն բանից, որ լաբիրինթոսի նրանց գնահատականները համապատասխանել են երիտասարդ առնետների գնահատականների եւ ամենաշատ թուլացած տարեց առնետների գնահատականների միջեւ կոնտինուումին։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել