• Latest news

Ի՞նչ վտանգավոր հիվանդություն կարող է առաջացնել սոցիալական մեկուսացումը

10 հունիսի, 2022  11:28

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այլ մարդկանց դիմելը տարիքի հետ կարող է պաշտպանել ձեր ուղեղը։

Նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ սոցիալական մեկուսացումը, բայց ոչ միայնակությունը, կարող է ուղեղի որոշակի կառույցների փոփոխություններ առաջացնել եւ բարձրացնել ծերունական տկարամտության առաջացման հավանականությունը։

Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ սոցիալական մեկուսացումը կարող է օգտագործվել որպես տկարամտության առաջացման նախապայման, ավելացրել են բրիտանացի հետազոտողները։

«Գոյություն ունի տարբերություն սոցիալական մեկուսացման, որը սոցիալական կապերի ցածր մակարդակի օբյեկտիվ վիճակ է, եւ միայնակության միջեւ, որը սոցիալական մեկուսացման սուբյեկտիվ ընկալումն է,- ասել է Ուորիքի համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի նեյրոկենսաբան Էդմունդ Ռոլսը։- Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը  վտանգավոր են առողջության համար, բայց... մենք կարողացել ենք ցույց տալ, որ հենց սոցիալական մեկուսացումը եւ ոչ թե միայնակության զգացողությունն է տկարամտության առաջացման անկախ գործոն»։

Հետազոտության համար Ռոլսը եւ նրա գործընկերները վերլուծել են ավելի քան 30 000 մարդու ուղեղի վիզուալացման տվյալները Մեծ Բրիտանիայում եւ հայտնաբերել, որ նրանց մոտ, որոնք սոցիալապես մեկուսացված են եղել, գորշ նյութի ծավալն ուղեղի այն մասերում, որոնք պատասխանատու են հիշողության եւ ուսուցման համար, ավելի փոքր է եղել։

Ռիսկի գործոնները ճշտելուց հետո, ինչպիսին են սոցիալ-տնտեսական կարգավիճակը, քրոնիկական հիվանդությունները, կենսակերպը, դեպրեսիան եւ գենետիկան, տկարամտության առաջացման հավանականությունը սոցիալապես մեկուսացված մարդկանց մոտ ավելացել է 26 տոկոսով, նշվել է Neurology ամսագրում չորեքշաբթի հրապարակված հետազոտությունում։

Սոցիալական մեկուսացման եւ տկարամտության միջեւ կապն առավել ուժեղ էր 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։

Հետազոտության համահեղինակ Բարբարա Սահակյանի (Քեմբրիջի համալսարանի հոգեբուժության բաժանմունք) խոսքով՝ այժմ, երբ հայտնի է ուղեղի առողջության եւ տկարամտության համար սոցիալական մեկուսացման վտանգի մասին, կարեւոր է, որպեսզի կառավարությունը եւ ընկերությունները միջոցներ ձեռնարկեն տարեց մարդկանց կանոնավոր շփմամբ եւ այլ մարդկանց հետ փոխգործակցությամբ ապահովելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել