• Latest news

Արդյո՞ք լազերային էպիլյացիան վնասակար է

11 հունիսի, 2022  17:22

Եթե ​​հոգնել եք սափրվելու ավանդական մազահեռացման մեթոդից, լազերային էպիլյացիան կարող է օգնել ձեզ: Մարդկանց մեծամասնության համար այս ընթացակարգը անվտանգ է:

Այնուամենայնիվ, լազերային էպիլյացիայի կողմնակի ազդեցությունների մասին քննարկումները շատ են։ Թեեւ պրոցեդուրայից հետո կարող են ժամանակավոր եւ աննշան կողմնակի բարդություններ առաջանալ, լուրջ հետեւանքներ հազվադեպ են լինում, գրում է  Mail.ru-ն:
Լազերային էպիլյացիան կարող է ժամանակավոր գրգռում առաջացնել։ Դուք կարող եք նաեւ թեթեւ կարմրություն եւ այտուց նկատել մշակված հատվածում:

Պրոցեդուրայից հետո մի քանի ժամվա ընթացքում գրգռվածությունը պետք է անհետանա:

Փորձեք սառցե փաթեթներ օգտագործել՝ այտուցը եւ ցավն անցկացնելու համար:

Լազերային էպիլյացիայից հետո կարող եք բծեր նկատել: Լազերային էպիլյացիայի արդյունքում բաց մաշկի վրա ավելի մուգ բծեր են առաջանում եւ՝ հակառակը: Այնուամենայնիվ, ինչպես եւ մաշկի գրգռումը, այս փոփոխությունները ժամանակավոր են:

Հազվագյուտ դեպքերում լազերային էպիլյացիա կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել։ Այդպիսի կողմնակի ազդեցությունների վտանգը մեծանում է, եթե պրոցեդուրան անցկացվում է տանը, անորակ սարքավորումներով եւ ոչ որակավորված մասնագետի հետ դիմելիս։

Լազերային էպիլյացիայի հազվադեպ կողմնակի ազդեցությունների թվում են.

· Մաշկի ընդհանուր տեքստուրայի փոփոխություններ. ռիսկն ավելի մեծ է, եթե վերջերս արեւայրուք եք ընդունել:

· Սպիներ. ամենից հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն արդեն հաճախ ձևավորված սպիներ եւ քերծվածքներ:

· Բշտիկներ եւ չորացած հատվածներ մաշկի վրա: Այս ազդեցությունները կարող են առաջանալ արևի ազդեցության հետեւանքով, եթե պրոցեդուրայից հետո շատ շուտ սկսեք արեւային լոգանք ընդունել:

Լազերային էպիլյացիան չի կարող քաղցկեղ առաջացնել։ Հակառակը, ըստ Skin Care Foundation-ի, այս պրոցեդուրան երբեմն օգտագործվում է նախաքաղցկեղային վնասվածքների որոշակի ձևերի բուժման համար: Տարբեր լազերներ օգտագործվում են նաեւ արեւից վնասվածքների եւ կնճիռների բուժման համար:

Ընդ որում, մազահեռացման համար օգտագործվող լազերները նվազագույն քանակությամբ ճառագայթում են առաջացնում, որն ազդում է միայն մաշկի մակերեսի վրա: Այս պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ չկան հետազոտություններ, որոնք կապացուցեն պրոցեդուրայի անվտանգ լինելը հղի կանանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է