• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ օգուտներ են տալիս երեւակայական ընկերները աուտիզմով տառապող երեխաներին

11 հունիսի, 2022  19:45

Յորքի Սենթ Ջոնի համալսարանի նոր ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տվել, որ աուտիզմով տառապող երեխաների ծնողները, ովքեր ունեն երեւակայական ընկերներ, հայտնում են, որ իրենց երեխաները ավելի լավ են հասկանում ուրիշների մտքերը եւ ավելի ուժեղ սոցիալական հմտություններ ունեն։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Autism խոշորագույն միջազգային ամսագրում, ղեկավարել է հոգեբանության ավագ պրոֆեսոր դոկտոր Փեյջ Դեւիսը:

Դոկտոր Դեյվիսը մասնագիտացած է երեւակայական ընկերների ուսումնասիրության մեջ: 2018-ին նա գլխավորել է մի նախագիծ, որը ցույցէ  տվել, որ աուտիզմով հիվանդ երեխաները իսկապես երեւակայական ընկերներ են ձեռք բերում։

Նեյրոտիպիկ երեխաների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ունեն երեւակայական ընկերներ, ավելի լավ կարող են մտածել այն մասին, թե ինչպես է աշխատում այլ մարդկանց միտքը եւ ավելի լավ են կատարում սոցիալական հմտությունների առաջադրանքները:

Այս նոր ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ երեւակայական ընկերներն այդ  երեխաներին սոցիալական արտոնություններ են տալիս «իրական աշխարհում»: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել