• Latest news

Հղիներին սակավարյունություն, նորածնին ցածր քաշ. հղիության ընթացքում մարիխուանայի օգտագործման հետեւանքները

12 հունիսի, 2022  17:46

Phytomedicine Plus ամսագրում հրապարակված նոր հետազոտության շրջանակում գիտնականները գնահատել են հղի կանանց կողմից մարիխուանայի օգտագործման ազդեցությունը նորածնի վրա:

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են 4466 գրություն, այդ թվում՝ բժշկական մարիխուանայի օրենք, պաշտպանական վարքագծի ռազմավարություններ, բժշկական մարիխուանա, դեռահասների շրջանում մարիխուանայի օգտագործում, ուղեղի կառուցվածք, մարիխուանայի օրինականացում, ծննդյան ելք, մարիխուանայից կախվածություն, բացասական հետևանքներ եւ այլն:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել որ 2002 թվականին մարիխուանա օգտագործում էին հղիների 2,37 տոկոսը, ինչն աճել է եւ 2014 թվականին կազմել 3,85 տոկոս: Մարիխուանա օգտագործողների 48-ից 60 տոկոսը նույնկերպ շարունակում է նաեւ հղիության ընթացքում: Հայտնի է, որ ԱՄՆ-ում մարիխուանայի մասին օրենքի ընդունումից հետո, երեք տարվա ընթացքում, մարիխուանայի կիրառման հետեւանքով առաջացած մայրական հոսպիտալացումների թիվն աճել է 23 տոկոսով:

Պարզվել է, որ մարիխուանան կարող է անցնել ընկերքի միջով եւ երեխայի առողջոթյան համար մի շարք վտանգավոր հետեւանքներ առաջացնել: Այն կարող է նաև ազդել պտղի նյարդային զարգացման վրա: Ավելին, հետազոտության մասնակից այն կանայք, որոնք հղիության ընթացքում մարիխուանա են օգտագործել, սակավարյունության զարգացման ավելի մեծ հավանականություն են ունեցել, իսկ նորածիններն ավելի ցածր քաշով են ծնվել:

Պարզվել է նաև, որ մարիխուանան ազդում է ընկերքի նորմալ տեղաշարժման եւ վիճակի վրա՝ վտանգներ առաջացնելով պտղի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է