• Latest news

Գիտնականներն ուսումնասիրում են նանոնյութերից պատրաստված ճկուն սարքերի օգտագործման հնարավորությունը սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար

13 հունիսի, 2022  10:38

Սիրտ-անոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում. ամեն տարի դրանք կազմում են բոլոր մահերի 32 տոկոսը՝ 17,9 միլիոն մարդ աշխարհում։ Մշտադիտարկումը եւ բուժումը կարող են նվազեցնել մահացությունը, բայց առողջապահության հնարավորությունները սահմանափակ են սովորական սարքերի կոշտության եւ կենսաբանական անհամատեղելիության պատճառով, ինչպիսին են զարկերակային ճնշման սարքերը։ Պեկինի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ պատասխանը կարող են լինել նանոնյութերը, չնայած դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Հետազոտողների խումբը վերլուծել է նանոնյութերից պատրաստված մշտադիտարկման եւ բուժման ճկուն սարքերի ընթացիկ վիճակը եւ խորհուրդ է տվել հետագա քայլեր անել այդ սարքերի գործնական կիրառմամբ։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Nano Research ամսագրում։

«Նանոնյութերից պատրաստված սարքերը նոր հնարավորություններ են բացում՝ իրենց գերազանց բնութագրերի շնորհիվ, ներառյալ անցանելիությունը, փափկությունը, ձգվողականությունը եւ կենսահամատեղելիությունը, որոնք անհրաժեշտ են պացիենտի հարմարավետության ապահովման եւ ազդանշանի ճշգրտության համար»,- նշել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Հայսյա Ալիսա Չժանը։

Չժանի խոսքով՝ նանոնյութերը կարելի է նաեւ կենսահամատեղելի դարձնել որպես փոխպատվաստվող սարքեր օգտագործելու համար, ինչպիսին են սրտի ցանցերը։

Պրոֆեսորը նշել է, որ չնայած ճկուն սարքերի ոլորտում ձեռք բերված վերջին նվաճումներին՝ դրանց լայն գործնական կիրառման համար դեռեւս խնդիրներ գոյություն ունեն, որոնք պետք է լուծել։ Նման խնդիրներից է նանոնյութերի հետեւյալ անցանկալի հատկությունը՝ ինքնաագրեգացիան, որն առաջ է գալիս նյութերի մեջ առկա ուժեղ փոխգործակցություններից, ինչը հանգեցնում է  անհամաչափ դիսպերսիայի։

Չժանը եւ նրա թիմը նախատեսում են շարունակել նանոնյութերից պատրաստված ճկուն սարքերի հետազոտությունները՝ լուծելու համար հայտնաբերված խնդիրները, որպեսզի առաջարկեն սիրտ-անոթային հիվանդությունների բուժման լավագույն տարբերակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել