• Latest news

«Արամյանց» բժշկական կենտրոնում գործելու են շվեյցարացի սրտաբաններ

9 սեպտեմբերի, 2014  10:54

Շվեյցարիայի «IMPARK» համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Պոլ Վոգերի գլխավորությամբ, սեպտեմբերի 14-18-ը շվեյցարացի սրտաբանների խումբը գործելու է «Արամյանց» բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնից՝ ավելացնելով, որ շվեյցարացի մասնագետները կիրականացնեն խորհրդատվություն, սրտի անոթների հետազոտում, ստենտավորում, ինչպես նաեւ գիտապրակտիկ դասախոսություններ կկարդան ընդհանուր եւ ինտերվենցիոն սրտաբանության հարցերի շուրջ։

Տեղեկացնենք, որ հետազոտման եւ միջամտությունների իրականացման հերթագրման համար պետք է դիմել «Արամյանց» բժշկական կենտրոնի (նախկին 3-րդ հիվանդանոց) տնօրինությանը՝ Ձորափի 40 հասցեով։ Հեռախոսահամարներ 093 43 50 90 կամ 093 003355։ 

Նշենք, որ շվեյցարացի մասնագետների այցն իրականացվում է «Եվրասիա – Սիրտ» միջազգային հիմնադրամի եւ Հայաստանի «Առողջ սրտերի կամուրջ» կազմակերպության համագործակցության շրջանակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել