• Latest news

Գիտնականները հայտնաբերել են կապ չվերահսկվող դիաբետի եւ սրտային անբավարարության զարգացման միջեւ

15 հունիսի, 2022  12:46

Սրտային անբավարարության վաղ փուլում գտնվող տարեց մարդկանց շրջանում չվերահսկվող դիաբետը կարող է էապես բարձրացնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը, նշվել է նոր հետազոտությունում, որն իրականացվել է Ջոն  Հոփկինսի համալսարանի ղեկավարությամբ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ դիաբետի վերահսկողությունը սրտային անբավարարության վաղ փուլերում հսկայական պոտենցիալ ունի ավելի ուշ փուլերում սրտային անբավարարության զարգացումը կամ հենց սրտային անբավարարությունը կանխելու տեսակետից։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում։

Գիտնականները հավաքել են տվյալներ Atherosclerosis Risk in Communities (ARIC)-ի հետազոտությունից, որն ուսումնասիրում է զարկերակների պատերին բշտերի առաջացման հետեւանքները։ Հետազոտողներն ընտրել են հետազոտության ավելի քան 4 700 մասնակցի եւ ուսումնասիրել նրանց կլինիկական տվյալները, որոնք հավաքվել էին հետազոտության շրջանակում՝ վերջին զննման ժամանակ։

Բոլոր մասնակիցների մոտ նկատվել է սրտային անբավարարության մինչկլինիկական փուլ, այսինքն՝ նրանք գտնվել են սրտային անբավարարության կամ А, կամ В փուլում՝ ըստ Սրտի ամերիկյան ասոցիացիայի եւ Սրտաբանության ամերիկյան քոլեջի սրտաբանների սահմանման։ А փուլը սրտային անբավարարության հավանականության գոնե մեկ կլինիկական գործոնի առկայությունն է, ինչպիսին է հիպերտոնիան կամ ճարպակալումը՝ առանց սրտի հիվանդությունների։ В փուլը սրտի կառուցվածքային հիվանդությունների կամ սրտի բարձր կենսամարկերների առկայությունն է՝ առանց սրտային անբավարարության ախտանշանների։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չվերահսկվող դիաբետը զուգորդվում է մասնակիցների սրտային անբավարարության զարգացման հետ սրտային անբավարարության А եւ В փուլերում։ Չվերահսկվող դիաբետ ունեցող մասնակիցների մոտ А փուլում սրտային անբավարարության զարգացման հավանականությունը 1,5 անգամ ավելի բարձր էր, քան В-ում՝ 1,8 անգամ։ Բացի այդ, B փուլում գտնվող մասնակիցների շրջանում չվերահսկվող դիաբետով տառապողները բախվել են բացահայտ սրտային անբավարարության հետ ավելի քիչ առաջացած տարիքում (80 տարեկան), քան վերահսկվող դիաբետ ունեցող նրանց գործընկերները (83 տարեկան) կամ դիաբետ չունեցողները (82 տարեկան)։

Գիտնականները նախատեսում են շարունակել հարցի ուսումնասիրությունը եւ պարզել, թե ինչու է դիաբետն այդպիսի ազդեցություն ունենում մինչկլինիկական սրտային անբավարարություն ունեցող պացիենտների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել