• Latest news

Գիտնականները ստեղծել են նանոմիջոց բազմաձեւ գլիոբլաստոմայի բուժման համար

16 հունիսի, 2022  15:44

Ուղեղին հասնող, ուռուցքի ագրեսիվ տեսակի՝ բազմաձեւ գլիոբլաստոմայի հետ կապվող եւ քիմիաթերապեւտիկ միջոցն ազատող բուժանյութ են ստեղծել բրազիլացի հետազոտողները։

International Journal of Pharmaceutics-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ պոտենցիալ բուժումն ապացուցել է իր արդյունավետությունն առնետների վրա՝ նանոտեխնոլոգիաների, քիմիաթերապիայի եւ մոնոկլոնալ հակամարմնի համադրման շնորհիվ։

«Բազմաձեւ գլիոբլաստոման կազմում է չափահաս մարդկանց ուղեղի բոլոր ուռուցքների 60 տոկոսը եւ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է։ Անգամ վիրահատությունից, ճառագայթային թերապիայից եւ սովորական քիմիաթերապիայից  հետո պացիենտների ապրելու հավանականությունը միջինը մոտ 14 ամիս է։ Պատճառներից մեկը անտիոգենեզն է՝ պրոցես, որի դեպքում ուռուցքը արագ ստեղծում է սեփական արյունատար անոթներ իր զարգացման համար։

Մյուս դժվարությունը հեմատոէնցեֆալային պատնեշն է, որը թույլ չի տալիս դեղերին հասնել ուռուցքին»,- ասել է Սան Պաուլուի Արարակուարի պետական համալսարանի դեղաբանական գիտությունների դպրոցի դոկտորանտ եւ գիտաշխատող Լեոնարդո դի Ֆիլիպոն։

Այս խնդիրների լուծման համար բրազիլացի գիտնականները միացրել են դոցետակսելը (հզոր քիմիաթերապեւտիկ դեղամիջոց) նանոկառուցվածքային լիպիդային կրիչի հետ, որն ստեղծվել է հեմատոէնցեֆալային պատնեշի հաղթահարման համար։

Հետազոտողները կրիչը միացրել են նաեւ բեւացիզումաբի՝ մոնոկլոնալ հակամարմնի հետ, որն ստեղծվել է անոթների էնդոթելի աճի գործոնի (VEGF) դեմ եւ թույլատրվել է այլ կիրառությունների համար եւս։

Գիտնականները հայտնաբերել են, որ պոտենցիալ դեղամիջոցը կարող է թափանցել քաղցկեղի բջիջներ եւ անընդհատ ազատել դոցետակսել մոտ 84 ժամվա ընթացքում, ինչը վկայում է օրգանիզմում քիմիաթերապեւտիկ դեղամիջոցի երկարատեւ հասանելիության մասին։

Հետազոտողները հայտնաբերել են նաեւ, որ դեղամիջոցը, դոցետակսելի ինքնուրույն կիրառման համեմատ, չի վատացրել այնպիսի կենսամարկերների մակարդակը, ինչպիսին են ալբումինն ու կրեատինինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է