• Latest news

Երիկամների փոխպատվաստման նոր մոտեցումը կարող է վերացնել իմունոսուպրեսիայի անհրաժեշտությունն ամբողջ կյանքի ընթացքում

17 հունիսի, 2022  12:45

Կալիֆորնիայում երիկամների փոխպատվաստման վիրահատության ենթարկվող երեք երեխա, ըստ շրջադարձային հետազոտության, ամենայն հավանականությամբ, կարող են այլեւս իմունիտետը ճնշող դեղամիջոցների կարիք չունենալ՝  շնորհիվ նորարարական տեխնիկայի, որը վերացնում է մինչեւ կյանքի վերջ իմունոսուպրեսիայի անհրաժեշտությունը, վկայում են սկզբունքորեն նոր հետազոտության արդյունքները:

Սթենֆորդի բժշկական ինստիտուտի գիտնականները մանրամասն նկարագրել են այդ դեպքերը New England Journal of Medicine ամսագրում։ Բոլոր երեք փոքրիկ հիվանդները տառապում էին չափազանց հազվադեպ գենետիկական հիվանդությամբ, որը կոչվում է Շիմկեի իմունային ոսկրային դիսպլազիա, որը հաճախ ոչնչացնում է վարակի դեմ պայքարելու մարդու կարողությունը եւ երիկամների անբավարարության է հանգեցնում: Յուրաքանչյուր դեպքում ծնողներից մեկը նվիրաբերել է ոսկրածուծից վերցված ցողունային բջիջներ, ինչպես նաեւ՝ երիկամը:

Փոխպատվաստումից մոտ երեք տարի անց երեխաների երիկամների ֆունկցիան եւ իմունային համակարգը վերադարձել են նորմի: Այս մեթոդը, որը կոչվում է կրկնակի իմունային պինդ օրգանների փոխպատվաստում, ցողունային բջիջների փոխպատվաստում է ներառում, որը մարզում է իմունային համակարգը, որպեսզի այն չմերժի դոնորային  երիկամը:

Թեեւ օրգանների փոխպատվաստումը հեղափոխել է բժշկությունը՝ թույլ տալով հիվանդներին շատ ավելի երկար ապրել, քան նրանք կարող էին հակառակ դեպքում, այն կապված է օրգանների մերժման լուրջ եւ պոտենցիալ մահացու սպառնալիքի հետ:

Ստացողները սովորաբար պետք է դեղեր ընդունեն իմունային համակարգը ճնշելու համար՝ այնքան ժամանակ, քանի դեռ ունեն դոնորային օրգանը: Այդ դեղամիջոցները մեծացնում են այնպիսի լուրջ խնդիրների վտանգը, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, քաղցկեղը եւ վարակները՝ բավականին լուրջ՝ ոսպիտալացում պահանջելու համար:

Աշխարհի այլ մասերում Շիմկեի իմունային ոսկրային դիսպլազիա ունեցող հինգ երեխայի ավելի վաղ կրկնակի իմունային/պինդ օրգանների փոխպատվաստում է կատարվել: Բայց նրանցից չորսը մահացել են՝ օրգանիզմի կողմից օրգանը չընդունելու կամ դեղամիջոցների ուժեղ թունավորումից, որոնք անհրաժեշտ էին փոխպատվաստումից առաջ իմունային համակարգը ճնշելու համար:

Սթենֆորդի երիտասարդ հիվանդները ցողունային բջիջների փոխպատվաստումից առաջ քիմիոթերապիայի, ճառագայթման եւ այլ իմունոպրեսիվ դեղամիջոցների համեմատաբար համանման պրոցես են անցել, որպեսզի նրանց օրգանիզմը նոր բջիջներն ընդունելու ավելի լավ հնարավորություն ունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել