• Latest news

Կին առաջնորդներ ունեցող երկրներում 40 տոկոսով ավելի քիչ մահ է գրանցվել COVID-19-ից․ Հետազոտություն

16 հունիսի, 2022  23:36

Կին առաջնորդներ ունեցող երկրներում 40 տոկոսով ավելի քիչ մահ է գրանցվել COVID-19-ից, քան այն երկրներում, որտեղ կառավարվում են տղամարդիկ, ասվում է Քվինսլենդի համալսարանի հետազոտության մեջ, գրում է News Medical Life Sciences-ը:

Քվինսլենդի համալսարանի բիզնեսի դպրոցի դոցենտ Քելվին Թանը նշում է, որ այս վիճակագրությունը երկրի տարբեր բնութագրերի, օրինակ՝ առաջնորդության, COVID-19-ից վարակման եւ մահացության մակարդակի վրա ազդեցության հետազոտության հիմնական արդյունքն է:

«Այն երկրները, որտեղ կառավարությունների գլխին կանայք են, գերազանցել են տղամարդկանց կողմից ղեկավարվող երկրներին՝ միջինը 39,9 տոկոսով ավելի քիչ հաստատված մահացության դեպքերով COVID-19-ից»,- ասել է Թանը: «Այս ցուցանիշը կարելի է բացատրել նրանով, որ կին առաջնորդները ձեռնարկում են արագ եւ վճռական քայլեր, ավելի լայն են պատկերացում ունեն հասարակության վրա ազդեցության մասին եւ ավելի ընկալունակ են նորարարական մտածողության հանդեպ»:

Բժիշկ Թանը նշել է, որ շատ երկրներ որդեգրել են նմանատիպ մոտեցումներ՝ COVID-19-ի տարածումը զսպելու համար, սակայն դեպքերի եւ մահացության կտրուկ տարբերություններ են եղել նույնիսկ նմանատիպ սոցիալ-տնտեսական պայմաններ եւ քաղաքական հայացքներ ունեցող երկրների միջեւ, ինչպիսիք են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սեռերի հարաբերակցությունը, բնակչության խտությունը, ուրբանիզացիան եւ քաղաքական կոռուպցիան խորացրել են երկրում համավարակի ծանրությունը:

Եվ ընդհակառակը, պարզվել է, որ կանանց ղեկավարությունը, կրթությունը, կրոնական բազմազանությունը եւ հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ նվազեցրել են վարակման եւ մահացության մակարդակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է